Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ 6-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակի՝ թւականիս յունւարի 2-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Սրբ. Արք. Սարգսեանն Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Մասուդ Ռանջբարեանին, որն իր պատւիրակութան ընկերակցութեամբ եկել էին շնորհաւորելու Նոր Տարին եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն ու Մկրտութիւնը:

Հանդիպմանը նաեւ ներկայ էին, տօնական օրերի առիթով Առաջնորդ Սրբազան Հօր յատուկ հրաւէրով Թեհրան ժամանած Գերշ. Տ. Մակար. Ս. Եպս. Աշգարեանը, Թեմական խորհրդի Ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ Փոխատենապետ Վահէ Թարոյեանը, նոյն խորհրդի անդամ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը նաեւ նահատակների ընտանիքներից ու անձնուրացներից ներկայացուցիչներ:

Սրբազան Հայրը բարեգալստեան մաղթանքներից յետոյ անդրադարձաւ այն իրողութեան, որ ընդհանրապէս քրիստոնէական եւ պետական տօներն առիթ են ընծայում մեզ իրար շուրջ բոլորւելու եւ ուրախանալու. Սրբազան Հայրն իր խօսքն ուղղելով քաղաքպետին գնահատեց նրանց ներկայութիւնն եւ ասաց, որ իր տօնական պատգամներում անընդմէջ առ Բարձրեալ Աստւած իր աղօթքն է բարձրացնում Իսլամական յեղափոխութեան Առաջնորդ Այաթօլլահ Խամէնէիի եւ Հանրապետութեան նախագահ Հոջ. Էբրահիմ Ռայիսիի եւ միւս բոլոր վարչակարգում ծառայող անձնակազմի արեւշատութեան առողջութեան ու երկրի եւ ժողովրդի խաղաղութեան ու բարեկեցութեան համար, որովհետեւ հաւատում ենք այն բանին, որ խաղաղութիւնը բարգաւաճման երաշխիքն է, այն ինչ հրեշտակները Քրիստոսի ծննդեան գիշեր աւետեցին մարդկանց եւ աշխարհին: Հրեշտակներն երկնքում երգեցին «Աստծուն փառք բարձրունքներում, խաղաղութիւն երկրի վրայ եւ մարդկանց մէջ հաճութիւն» եւ դրա համար է որ երկում խաղաղութեան հաստատումը մեր առաքելութիւնն իմանալով, փորձում ենք մարդոց միջեւ սէր, միութիւն եւ հաճութիւն առաջացնել:

Առաջնորդ Սրբազան Հայրն ի շարս իր խօսքերի դատապարտեց ԱՄՆ-ի գլխաւորութեամբ այն բոլոր խաւար ուժերը, որոնք Քրիստոսի քարոզած սկզբունքների դէմ են գործում: Նա յայտնեց, որ մենք հաւատացած ենք որ ի վերջոյ պիտի յաղթանակէ արդարութիւնն ու խաղաղութիւնը եւ մեր կեանքում առկայ բոլոր դժւարութիւնները, մեր կամքը զօրացնելով՝ մեզ պիտի ուղղորդեն դէպի վերջնական յաղթանակ:

Պրն. Ռանջբարեանը եւս իր հերթին Սրբազան Հօրն եւ ներկաներին շնորհաւորելով Ս. Ծննդեան եւ Ամանորի տօները մաղթեց, Իրանում ապրող իրանցիները ի զօրու լինեն հետեւել Քրիստոսի կողմից քարոզւած սիրոյն եւ խաղաղութեանը: Նա յաւելեց, որ երկրի խաղաղութեան, ապահովութեան եւ արդարութեան համար բազում հայրենակիցներ իրենց մատաղ կեանքը զոհեցին իրանեան հայրենիքի զոհասեղանին, որոնցից 114-ը հայ նահատակներն են եւ մենք բոլորս պարտական ենք նրանց թափւած արեան եւ սխրագործութիւններին: Նա յաւելեց, որ Մեր մէջ տիրող եղայրութեան ամենամեծ փաստն այն է, որ երբ վտանգւում է Իրանի սահմանները, բոլորը միասնաբար, առանց որեւէ խտրականութեան, մի մարդու պէս մարտի դաշտ են նետւում պաշտպանեկու մեր հայրենիքի հողային ամբողջականութիւնը: Ապա ակնարկեց նահատակ՝ զօրավար Սոլէյմանիի սխրագործութիւններին:

Յաւարտ հանդիպման գնահատւեցին նահատակների ընտանիքներից ներկայացուցիչներ եւ անձնուրացներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ