ՇԵՄԻՐԱՆԱԹԻ ԿՈՒՍԱԿԱԼԻ ԱՅՑԸ՝ Ս. ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ

Կիրակի թւականիս յունւարի 2-ին, Շեմիրանաթի կուսակալ Սէյեդ Մեհդի Սադաթին, ընկերակցութեամբ քաղաքի մզկիթների հարցերով ղեկավար Հոջաթոլիսլամ Քերմանիի եւ քաղաքական հարցերով տեղակալ Սալեքիի Սուրբ ծննդեան եւ Ամանորի տօների առիթով այցելեցին Ս. Մինաս եկեղեցի:

Հիւրերին ընդառաջեցին Արժ. Տ. Գուրգէն Քհնյ. Ներսիսեանը, Թեմական խորհրդի անդամ եւ եկեղեցիների կապ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը եւ եկեղեցական խորհրդի անդամները: Պրն. Սէյեդ Մեհդի Սադաթին շնորհաւորելով Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը, իր բոլոր հայրենակիցներին՝ յատկապէս քրիստոնեայ համայնքի համար հայցեց Յիսուս Քրիստոսի օրհնութիւնը:

Նա գնահատելով քրիստոնեաներին ասել է, որ Քրիստոնեաները Իսլամական յեղափոխութեան յաղթանակի սկզբից ի վեր իրենց ծառայութիւններով նպաստել են վարչակարգին եւ իրանեան համայնքում Յիսուս Քրիստոսի կողմից քարոզւած մարդասիրութեան եւ խաղաղութեան Ռահւիրաներն են եղել:

Նա նաեւ յաւելել է, որ Քրիստոսը յայտնի է որպէս խաղաղութեան մարգարէ, որի ուսուցումների հիման վրայ կարելի է Իդեալական աշխարհ ստեղծել։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ