Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ «ՌԵՖԱՀ» ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Կիրակի թւականիս յունւարի 30-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ «Ռեֆահ» բանկի մշակութային-հասրակական բաժնի տնօրէն դոկտ. Համիդ Ռէզա Սաֆայեանի եւ իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպման ընթացքին պրն. Սաֆայեանի կողմից ընդհանուր բացատրութիւններ փոխանցւեցին յիշեալ բանկի հաշիւների սպասարկման եւ հնարաւորութիւնների մասին նաեւ ցանկութիւն յայտնեցին համագործակցել եւ վարկ ստանալու դիւրութիւններ ստեղծել Կառոյցիս պաշտօնէութեան համար եւ նաեւ համգործակցել Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան հետ:

Պրն. Արամեանը իր գոհունակութիւն եւ շնորհակալութիւնը յայտնեց հանդիպման առիթով եւ յոյս յայտնեց, որ յառաջիկայում շարունակւեն հանդիպումները համագործակցութիւնը ընդլայնելու եւ մատուցւող ծառայութիւններից օգտագործելու կապակցութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ