Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՍՈՐԻ ՔԱՂԴԵԱԿԱՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱՍՈՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Չորեքշաբթի թւականիս փետրւարի 2-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւեց հերթական հանդիպումը ասորի Քաղդէական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ Կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12–րդ դասարանների դասագրքերի վերանայման եւ նիւթերի նոյնականացման վերաբերեալ:

Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, Տ. Գրիգորիս քահանայ Ներսէսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ Անի Մանուկեանը, ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայ՝ հայր Ռայան Իսային, Արեւելեան ասորի եկեղեցու քահանայ՝ տէր Իւբալիթ Ալդոն, Կրօնի ուսուցուհիներ՝ Սիլւա Գրիգորեանը, տկն. Գեանջէն եւ Ժանէթ Խամիս Հեսարը:

Նախկին հանդիպումից յետոյ բարձրաստիճան հոգեւորակնների եւ պատկան պատասխանատուների հետ քննարկումից յետոյ համաձայնութեան եկան, արդէն գործնականում իրականացնել Կրօնի 10-րդ, 11-րդ եւ 12 –րդ դասարանների դասագրքերի վերանայումը, դասագրքերում զետեղւած նիւթերի դիւրինացումը եւ ծաւալի նւազեցումը:

Այս հարցով հանդիպումները կը շարունակւեն մինչեւ վերջնական արդիւնքի գրանցումը:
Նախորդ հանդիպումից յայտնի է, որ կոնկուրսի սուրբգրային հարցերի աղբիւրները հնարաւոր փոփոխութեան կենթարկւեն ոչ մօտ ապագայում, ելնելով այն հանգամանքից, որ նոր դասագրքերը վերանայւելու, այնուհետեւ պատասխանաու գրասենեակի կողմից (سازمان تالیف کتب درسی) վաւերացւելու դէպքում միայն կը դասաւանդւեն դպրոցների միջնակարգ Բ օղակի երեք դասարաններում, հետեւաբար առնւազն չորս տարի յետոյ միայն, այդ դասագրքերը կարող են դառնալ կոնկուրսի հարցերի աղբիւրներ:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ