Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան շարունակելով եկեղեցիների ծխական ժողովրդի հետ իր հանդիպումների շարանը, հինգշաբթի 17 մարտ 2016-ի երեկոյեան հանդիպեց Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու ծխական ժողովրդի հետ։

Մեծապէս ուրախալի ու գնահատելի էր քաղաքամասի ժողովրդի նկատառելի թւով ներկայութիւնը։ 

Հանդիպումը սկսւեց Տէրունական աղօթքով եւ եկեղեցական խորհրդի ատենապետուհի տիկին Անահիտ Միխայեանի բարի գալստեան խօսքով։ Տիկին Անահիկը հակիրճ կերպով բացատրեց հանդիպման նպատակը եւ ապա հրաւիրեց առաջնորդ Սրբազան հօր այս առիթով իր խօսքը ասելու։ 

Սրբազան հայրը, մի անգամ եւս, գնահատեց ներկաներին եւ ապա բացատրեց հիմնական նպատակը իր այս եւ նման հանդիպումների «Իմ համոզումով, ասաց Սրբազան հայրը, հօտ եւ հովիւ պէտք է միշտ կենդանի հաղորդակցութեամբ կապի մէջ լինեն միմեանց հետ իբրեւ Քրիստոսի եկեղեցու անդամներ»։ Այնուհետ Սրբազան հայրը բացատրեց կարեւորութիւնը նման հանդիպումների, որտեղ առաջնորդը առիթ է ունենում լսելու իր ժողովրդին եւ ժողովուրդն էլ առիթ է ունենում զրուցելու իր առաջնորդի հետ։ Այնուհետ Սրբազան հայրը հրաւիրեց ներկաներին զրոյցի, իրենց հարցերը տալու։ 

Եղան կրօնական, եկեղեցու կեանքի հետ կապւած եւ մեր դպրոցների այսօրւայ կացութեան կապւած հարցեր, ինչպէս նաեւ արտագաղթի, մեր ժողովրդի կարիքներին հասնելու միջոցների մասին հարցեր։ Սրբազան հայրը խօսեց առարկայականօրէն բացատրելով թէ մարդկային կեանքում միշտ չէ, որ ամէն ինչ մեր ուզածի պէս է ընթանում, սակայն մենք որպէս գաղութ փորձում ենք հնարաւորութեան սահմաններում հասնել մեր ժողովրդի կարիքներին, տէր կանգնել մեր դպրոցներին առաւել եւս նոր միջոցների որոշումով ու որդեգրումով նոր թափ տալ մեր դպրոցների կրթադաստիարակչական մակարդակի զարգացման։ 

Մեր գաղութի կարիքաւորներին հասնելու համար Ազգային իշխանութիւնը իր կարելին անում է իր կառոյցների եւ մարմինների միջոցաւ մեր կարիքաւորների ցաւը մեղմացնել։ Օգտւելով Կարիքաւորների Օժանդակող Մարմնի ատենապետի ներկայութիւնից առիթ տրւեց նրան այդ մասին յաւելեալ բացատրութիւններ տալու ներկաներին. Պրն. Մուշեղ Ծատուրեանը բաւական լայն եւ գոհացուցիչ բացատրութիւններ տւաւ այդ ուղղութեամբ։ 

Մեծապէս գնահատելի էր ներկաների սրտբաց ու անկեղծ մասնակցութիւնը ընդհանուր զրոյցին։ Սրբազան հայրը ջերմօրէն գնահատեց բոլորին եւ յատկապէս եկեղեցական խորհրդի, քահանայ հօր եւ թաղի միութիւններին յաւելելով որ այս թաղի մեծութիւնը միշտ իր թիւով պիտի չդատւի այլ իր միասնական եւ համատեղ գործակցութեան մէջ, ես գիտեմ, որովհետեւ մօտիկից հետեւում եմ, այս քաղաքամասում գործող միութիւնների եւ եկեղեցական խորհրդի միջեւ սերտ գործակցութիւն կայ եւ դրա համար հայակեանքը այստեղ բարւօք ընթացքի մէջ է եզրակացրեց Սրբազան հայրը։ 

Սրբազան հօր «պահպանիչ»-ով աւարտւեց շատ շահեկան ու հաճելի այս հանդիպումը։

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 14 Սեպտեմբերի 2023;
Դ օր խաչի Բ Կորնթացիներ 9.10-10.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.13-26։

Ուրբաթ 15 Սեպտեմբերի 2023;
Ե օր Ս. Խաչի պահոց Բ Կորնթացիներ 10.7-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.37-49։

Շաբաթ 16 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբոյ Եկեղեցւոյ ի նաւակատիս Սրբոյ Խաչին ԱՌԱԿՆԵՐ 3.9-17։ ԵՍԱՅԻ 66.12-16։ Ա ՏԻՄՈԹԷՈՍ 3.14-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22-42։

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ