ՀԱՆԴԻՊՈՒՄ «Ա.ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԲՈՒԺԱՐԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ

Երեքշաբթի թւականիս մարտի 8-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ Բուժարանի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, ներկայ եղան «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի հերթական նիստին:

Սոյն հանդիպման, անդրադառնալով Առողջապահութեան նախարար դոկտ. Բահման Էյնօլլահիի եւ «Շահիդ Բեհեշթի» բժշկական գիտութիւնների համալսարանի նախագահ դոկտ. Ալիրեզա Զալիի 2019 թւականի դեկտեմբերի 25-ին Բուժարան կատարած այցելութեանը եւ տրւած խոստումներին, խորհրդակցութիւն եղաւ Բուժարանի ընդհանուր կարգավիճակի եւ գործունէութեան բարելաւման համար նախատեսւած աշխատանքների այդ թւում՝ տարբեր բաժինների աւելի ակտիւացման եւ նոր սպասարկութիւններ աւելացման, մասնագէտ բժիշկների ներգրաւման նաեւ մի շարք անհրաժեշտ սարքերի գնման կապակցութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ