Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՆՈՎՐՈՒԶԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

 

Սիրելի հայրենակիցներ,

Մօտալուտ նոր տարւայ տօնին (Նովրուզի) առիթով սրտի պարտք ենք զգում շնորհաւորել ձեզ եւ ի սրտէ մաղթել առողջութիւն, արեւշատ կեանք եւ աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լեցուն օրեր, տարիներ։

Նորն ու նորոգութիւնը, նորոգւելն ու նորոգութեան հետամուտ լինելը կեանքի իմաստ տւող երեւոյթներ են։

Դիտենք աստւածասեղծ բնութիւնը, գարնան այս օրերին երբ բնութիւնը ինքնիրեն նորոգում է գեղեցկացնում է աշխարհը, ու մարդ արարածը սիրով եւ անյագ ուրախութեամբ դիտում է վերանորոգ բնութիւնը, աստիճանաբար կանաչազարդւող ծառերը եւ հիացական բացականչութեամբ Աստծուն փառք է տալիս։

Նոյնն է մարդու պարագային, մարդ արարածը կոչւած է միշտ ինքնիրեն նորոգել, որովհետեւ նորոգութեամբ մարդ արարածը աշխարհն ու շրջապատը դիտելու նոր մտածելակերպով ու կարողականութեամբ պարուրւում է։

Մարդ արարածը կարիք ունի նորոգութեան, որպէսզի նոր մտքով ու կարողականութեամբ գործի։ Հոգեւոր նորոգութիւնը մարդկային կեանքի հիմնական անհրաժեշտութիւններից է եւ դրա համար սաղմոսերգու մարգարէն գրում է. «Իմ մէջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստւած, եւ արդար հոգի նորոգիր իմ որովայնում»51(50)12-14։ Աստւած Եզեկիէլ մարգարէի միջոցաւ իր ժողովրդին պատգամում է. «Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ»։ Սրտի ու մտքի մաքրութեամբ մարդ արարածը կը կարողանայ աստւածահաճ կեանք ապրել՝ կատարելով Աստծու կամքը։
Իրանի ժողովուրդը, պատմութեան իսկ վկայութեամբ, իր կեանքը ապրել, գործել եւ ստեղծագործել է հաւատարիմ մնալով իր կրօնական համոզումներին եւ ազգային արժէքներին ու անփոխարինելի բարոյականութեան։

Տօնական այս օրերին տօնական զգացումներով շնորհաւորում ենք մեր իրանցի եղբայրներին եւ քոյրերին եւ յատկապէս յատուկ կերպով շնորհաւորում ենք Յեղափոխութեան առաջնորդ Այաթօլլահ Ալի Խամենէիին, Հանրապետութեան նախագահին, իր կառավարութեան եւ պետական կառոյցներում բոլոր գործողներին։ Աղօթում ենք, որ մեր սիրելի Իրանը իր ղեկավարութեամբ եւ ժողովրդի անխորտակ կամքով կարենայ յաղթահարել ամէն տեսակ դժւարութեանց եւ մարտահրաւէրներին։

Շնորհաւոր Նովրուզի տօնը եւ աստւածային օրհնութիւն բոլորին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

19 Մարտ 2022
Թեհրան

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ