Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏՕՆ ԱՒԵՏՄԱՆ Ս. ԱՍՏՒԱԾԱԾՆԻ


ՄԱՅՐԵՐԻ ՕՐՒԱՅ ԱՌԻԹՈՎ

Մեր եկեղեցու տօների շարանում, յատկապէս Աստւածամօր նւիրւած տօների մէջ, ամէնից խորն ու իմաստալիցը, այլեւ յուսադրիչն ու նոր կեանքի հեռանկարը պարզող տօնը Աստւածածնայ Աւետման տօնն է։ Մի տօն, որ պատւանդանը պիտի լինէր տօների տօնին՝ Աստւածայայտնութեան, այլ խօսքով Քրիստոսի ծննդեան։

Արդարեւ Ղուկասու Աւետարանում կարդում ենք թէ ինչպէս Եղիսաբէթի յղիութեան վեցերորդ ամսին Աստւած Գաբրիէլ հրեշտակին ուղարկեց Գալիլիայի Նազարէթ քաղաքը՝ մի կոյսի մօտ, որ նշանւած էր Յովսէփ անունով մի մարդու հետ։ Կոյսի անունն էր Մարիամ. հրեշտակը Մարիամին ասաց.
- Ուրախացիր շնորհալի՛ կոյս, որովհետեւ Աստւած քեզ հետ է։ Մարիամը մի պահ խռովւեց, հրեշտակը անմիջապէս աւելցուց.
- Մի վախեցիր Մարիամ, որովհետեւ դու արժանացար Աստծու շնորհին։ Ահա դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։ Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչւի։
Մարիամն ասաց.
- Ինչպէ՞ս կարող է պատահել դա, քանի որ ամուսնացած չեմ։ Հրեշտակը հանդարտեցնում է նրան ասելով.
- Սուրբ Հոգին վրադ կը գայ եւ Բարձրեալի զօրութիւնը կը հանգչի քեզ վրայ, որովհետեւ քեզնից ծնւելիք զաւակը Սուրբ է եւ Աստծու Որդի պիտի կոչւի… իմացիր որ Աստծու համար անկարելի բան չկայ։ Մարիամը ասում է.
- Ես Աստծու աղախինն եմ, թող քո ասածը լինի։

Երկնառաք պատգամաբերի եւ երկրաբնակ էակի՝ Մարիամի միջեւ օրհնաբոյր այս երկխօսութիւնը նոր կեանքի հեռանկարը ուրւագծում է, որ շուտով իրական կեանքի կերպարը պիտի հագնէր ու դառնար սկիզբ յաւիտենականութեան։
Աւետման տօնը քրիստոնէական մեր հասկացողութեամբ տօնն է մայրութեան, որ սկսւեց յղիութեան աւետիսով։ Աստւածածինը եղաւ խորհրդանիշը մայրութեան, եկեղեցու մայրը, որ իր ծոցում մեծացրեց աշխարհի Փրկիչը։

Հայ եկեղեցու շարականագիրը գրում է.-
Կամարանման խորանայարկ յօրինւեցիր,
Սուրբ կոյս Աստւածածին
Անհասանելի Բանն Աստւած
Բնաւորապէս, անսերմնաբար
Կրեցիր քո որովայնում։

Աստւածամօր ծնունդը, ասում է շարականագիրը եղաւ ուրախութիւնը աշխարհի եւ որ իր Միածին որդու ծնունդով երկնային լոյսը ծագեցրեց մարդկանց վրայ. Մայր եւ աղախին Քրիստոսի, դու պարգեւ տրւեցիր Աստծուց եւ դրա համար բոլոր ազգերն ու ժողովուրդները երանի են տալիս քեզ։ Իբրեւ ծառ կենաց եւ աղբիւր անմահութեան Սուրբ կոյսը հանդիսանում է փրկարար տապանակ, խաղաղութեան առաւօտ եւ մեր նախածնողանց մեղանչումով տրւած անէծքը վերացնելով մեզ մաքուր տաճարի ու լոյսի խորանի վերածեցիր եւ դու ինքդ եղար հացի ոսկէ սափոր եւ երկնային մանանա։
Իր այս յատկանիշներով Աստւածամայրը եղաւ ու է՛ մայրը բոլոր մայրերի, եղաւ խորհուրդը իրական մայրութեան, այլեւ լուսաւոր ու լուսատու ջահը բոլոր մայրերի, մարդկութեան որպէս գերագոյն Լոյսի՝ Քրիստոսի մայրը։

Ահա թէ ինչու Աւետման տօնը Ս. Աստւածածնի մեծ խորհուրդ ունի իր մէջ։ Քանի որ Աստւածածնայ կամ մայրութեան տօնը արժէքների փառաբանման տօն է։ Մայրը տան լոյսն է ու մարմնացումը սրբութեան։ Մայրը տան ճրագն է, պահապանը ընտանեկան արժանապատւութեան, ազգային աւանդութիւնների, հայրենասիրական ապրումների անարատ ու անաղարտ սերունդից սերունդ փոխանցման։ Հայ մայրը դարերով եղել է մեսրոպասքանչ մեր լեզւի պաշտպանը, հաւատքի ու հայրենիքի անխոնջ զինւորը, որ պատերազմի ժամանակ իր ամուսնոյն, եղբօր կամ տղուն կողքին է եղել, իսկ խաղաղութեան ժամանակ էլ դաշտում հնձւոր է, այգում այգեգործ եւ տնում էլ զաւակների դաստիարակութեան պահապանն է։

Հայ մայրը եղել է վշտի ու հալածանաց շտեմարան, իր որդու կարօտով տառապող, իր հայրակորոյս որբերի մայրական սիրով ու գուրգուրանքով ջերմութիւն բաշխող, ձմռան ցուրտին, ամռան կիզիչ արեւին մի պատառ հաց ճարելու յոյսով թափառող ու աշխատող, բանաստեղծի բառերով.-
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռութեա՜մբ,
Համբերութեամբ։
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը։
Աւելիով, ինչե՜ր չեն արել այս ձեռքերը
Վառօդաբոյր մօր ձեռքերը…

Այո՛, հայ մայրը Աստւածամօր կեանքի օրինակով ապրեց, տքնեց, մաքալեց խորապէս հաւատալով, որ ինք իբրեւ հայ տան սիւն իր ձեռքերը միշտ երկինք պարզած ի սէր իր տան ամրութեան եւ ընտանիքի ամրութեան եւ խաղաղութեան անդադար միայն աղօթք է առաքում առ Աստւած։

Վերջին երեսուն տարիների ղարաբաղեան ազատագրական պայքարի օրերին հայ մայրը հայ զինւորի կողքին էր, նրան քաջալերողն ու յուսադրողը այլեւ պահապան հրեշտակը։ Որքան յուզիչ են բառերը անմահանուն Համաստեղի.-
Թափառեցայ երկիրներ, ճամբաներով շատ անցայ,
Տեսայ զրկանք, տեսայ ցաւ, սէր ու խնդում ես տեսայ,
Բայց չտեսայ, չգտայ ոչ մէկ սիրտ այնքան արի,
Քու հոգիիդ չափ ազնիւ, մա՛յր իմ անուշ ու բարի։

Այս բառերով շնորհաւորում եւ օրհնում եմ մեր մայրերին իրենց տօնի առիթով, մաղթում եմ նրանց արեւշատ ու քաջառողջ կեանք եւ Յոբի համբերութիւն։ Շնորհաւորութիւններ եւ օրհնութիւններ ու խաղաղութիւն նաեւ Ղարաբաղի մեր հերոս եւ հերոսածին մայրերին, ովքեր իրենց իւրաքանչիւր րոպէն ապրում են մահւան ու կեանքի մղձաւանջով։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

7 Ապրիլ 2022
Թեհրան

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 17 Մայիսի 2022;
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32‐48։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18.1‐11։ Ա Յովհաննէս 2.7‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37‐8.11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.13‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.1‐16։

Չորեքշաբթի 18 Մայիսի 2022;
ԼԲ օր Յինանց Ղկ 12.49‐13.9։ Գրծ 18.12‐28։ Ա Յհ 2.18‐23։ Յհ 8.12‐20։ Մտ 14.22‐36։ Մր 7.17‐30։

Հինգշաբթի 19 Մայիսի 2022;
ԼԳ օր Յինանց Ղկ 13.10‐21։ Գրծ 19.1‐20։ Ա Յհ 2.24‐25։ Յհ 8.21‐30։ Մտ 15.1‐20։ Մր 7.31‐37։

Ուրբաթ 20 Մայիսի 2022;
ԼԴ օր Յինանց Ղկ 13.22‐35։ Գրծ 19.21‐40։ Ա Յհ 2.26‐28։ Յհ 8.31‐59։ Մտ 15.21‐28։ Մր 8.1‐9։

Շաբաթ 21 Մայիսի 2022;
ԼԵ օր Յինանց Ղկ. 14.1-24։ Գրծ. 20.1-16։ Ա. Յհ. 2.28-3.1։ Յհ. 9.1-38։ Մտ. 15.29-16.12։ Մր. 8.10-26։

Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ