Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ-ԿԱՐԳ ԹԱՂՄԱՆ

Աւագ Ուրբաթը Յիսուս Քրիստոսի չարչարանցի, խաչելութեան, մահւան ու թաղման յիշատակութեան օրն է: Այդ օրը առաւօտեան շատ կանուխ եկեղեցիներում կատարւում է Խաչելութեան կարգ, որի ընթացքում կարդացւում են Յիսուսի` Պիղատոսի մօտ տարւելու, Գողգոթայի վրայ խաչւելու, մահւան, արեւի խաւարման աւետարանական հատւածները:

Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ նախատօնակի արարողութեան ընթացքին «Թաղման կարգ» է կատարւում, երբ Յիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ դրւում է եկեղեցու դասում ի տես հաւատացեալ ժողովրդի։

Աւագ Ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան:

Այս օրւայ առիթով ուրբաթ թւականիս ապրիլի 15-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում, առաւօտեան տեղի ունեցաւ կարգ չարչարանցի, եւ երեկոյեան կատարւեց Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի կարգ թաղման արարողութիւնը եւ հաւատացեալ ժողովուրդը նկատառելի թւով հաղորդակցւելով օրւայ խորհրդին, իր յարգանքը մատուցեց Տիրոջ գերեզմանը խորհրդանշող կառոյցին:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում հոգեպարար արարողութեանը նախագահեց եւ յաւուր պատշաճի հաւատաւոր ժողովրդին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իսկ Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութիւնը նախագահեց տօնական օրերի առիթով Անթիլեասից քաղաքս հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց, որ Քրիստոսը մարդկութեանը դէպի փրկութիւն առաջնորդելու նպատակով եկաւ մեր այս աշխարհը։ Նա շարունակելով իր խօսքը ասաց՝ որ կարգ թաղման արարողութիւնը, որպէս գերագոյն սիրոյ խորհրդանիշ մեզ յիշեցնում է մեր նմանին համար անձնազոհութիւնն ու հոգատարութիւնը, որը ինքնին արգասիքն է Տիրոջ ուսուցումների պասկը հանդիսացող սիրոյ պատւիրանին․ «Սիրեցէ՛ք միմեանց ինչպէս Ես ձեզ սիրեցի»: Ապա անդրադառնալով սիրոյ առաքեալ Յովհաննէս Առաքեալի խօսքին, թէ «Քանի որ Նա սիրեց մեզ, մենք եւս պիտի սիրենք իրար»։

Սրբազան Հայրը ի հետեւումն Տէրունի խօսքի, խաչելութիւնն ու թաղումն՝ չարի, մահւան եւ սատանայի դէմ տարած պայքարի ու ի վերջոյ յաղթանակի ու փառաւորման ազդակը յայտարարեց։ Ապա ելնելով օրւայ խորհրդից ակնարկեց այն հոգեւոր ճշմարտութեան, որ հաւատացեալ մարդը իր կեանքի ընթացքում պիտի թաղի իր սխալ ու թիւր սովորութիւններն ու զգացումներն ու մտածումները, որոնք մարդուն հեռացնում են Աստւածային ճշմարտութիւնից։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 16 Ապրիլի 2024;
ԺԷ օր Յինանց

Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ