Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 107-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԱՐԵԽՕՍԱԿԱՆ ԱՂՕԹՔ

Կիրակի թւականիս Ապրիլ 24-ի առաւօտեան, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ Թեմիս Յարաբերական մարմնի եւ համագործակցութեամբ Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցը նշող Կենտրոնական յանձնախմբի՝ կազմակերպւել էր մամլոյ ասուլիս: Ասուլիսի ընթացքում Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Իսիկ Իւնանէսեանը անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը եւ ներկայ կարգավիճակին պատասխանեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

Նոյն օրը Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, սպասարկութեամբ՝ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Տէր Սահակ քհնյ. Խոսրովեանի։ Յաւարտ Ս. պատարագի տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ Հայոց դատը օտար ազգերին ներկայացնող Թաւրիզահայ հայորդի հանգուցեալ Վարդան Գրիգորեանի, որից յետոյ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորած թափօրը հայկական միութիւնների հայ սկաուտների կազմած շարքերից անցնելով, մօտեցաւ Հայոց Մեծ Եղեռնի Սրբադասւած նահատակների յուշարձանին, ուր եւ տեղի ունեցաւ բարեխօսական աղօթք, որից յետոյ Սրբազան Հայրն օրւայ առիթով իր պատգամը փոխանցեց:

Սրբազան Հայրն ասաց.- «Կատարեցինք բարեխօսական աղօթքը մէկ ու կէս Միլիոն նահատակներին եւ խնդրեցինք, որ նրանք երկնքից մեզ բարեխօս լինեն առ բարձրեալ Աստւած: Ինչ գեղեցիկ երեւոյթ ու աւանդոյթ է մեզի հասնող, որովհետեւ քրիստոնէական մեր հաւատը մեզ ուսուցանում է նա ով հաւատում է Քրիստոսին թէպէտեւ մեռնի կապրի»: Նա յաւելեց.- «Մեր նահատակները այն հաւատքով քայլեցին իրենց Գողգոթայի ճանապարհը. նրանք քայլեցին հեռւից նշմարելով յոյսի տեսիլքը. քայլեցին հաւատալով, որ իրենց այս Գողգոթան մի օր պիտի վերածւի արշալոյսի, մի օր վերածւելու է նոր կեանքի: Մենք որպէս ազգ այսօր աշխարհով մէկ հաւաքւած ենք խոնարհաբար ոգեկոչելու մեր սրբերի յիշատակը: Հաւաքւած ենք ազգովին ամբողջ աշխարհին ցոյց տալու, որ մենք չենք մոռանայ մեր նահատակներին, ընդհակառակը նրանց յիշատակը ամէն օր մեզ զօրացնում է մեր հաւատքի եւ պահանջատիրական պայքարի մէջ: Ցեղասպան թուրքը թող չկարծէ, որ մոռանալու ենք կամ կը լինեն մարդիկ, որ տարբեր մեկնաբանութիւններ են տալիս, կարող են մեզ մեր նահատակների յիշատակից հեռացնեն: Մեր նահատակները մեր գոյութեան պատւանդանն են, նրանք ազգի ամենայ ազնիւ զաւակներն են, որոնք անգերզման մնացին, բայց իւրաքանչիւրի գերեզմանը ամէն հայի սրտում տեղադրւեց: Փորձութիւն է երբ մեր նահատակների լեզուն կենդանի չպահենք: Մենք տէր պիտի կանգնենք մեր լեզւին եւ քրիստոնէական հաւատքին ու հոգեւոր արժէքներին ու մեր նահատակ ծնողների յիշատակին, որպէսզի մեզանով վերակենդանանան, որպէսզի մեզանով նոր կեանքի կոչւեն: Այն ժողովուրդը որ գիտակից է իր նահատակներին թափւած արեան, ես հաւատացած եմ, որ այդ ժողովրդին մահ չկայ: Մենք երբեք չենք մոռանայ մեր նահատակներին, եւ մեր նահատակների արիւնով սրբացած մեր հողերը, այն նւիրական սրբազան հողերը, որոնց վրայ հազարաւոր տարիներ մեր ժողովուրդը կեանք կերտեց ու Աստծուն երկրպագելու համար տաճարներ կերտեց, մշակոյթի կոթողներ բարձրացրեց, որոնք այսօր ամայի եւ աւերակ վիճակում են գտնւում: Չենք մոռանայ այն, որ այդ հողերը մեզ են ապասում: Հաւատացնում եմ, որ այն ազգը որ հաւատարիմ է իր նահատակների ոգեկոչման, որ հաւատարիմ է իր իրաւունքներին եւ պահանջատիրական պայքարի մէջ հաստատակամ է, նա անպայմանօրէն պիտի յաղթահարի ամէն տեսակ փորձութիւն եւ դժւարութիւն եւ կրկին անգամ մեր նւիրական դրօշը պիտի ծածանի Արարատի գագաթին, այլ Մուշում ու Սասունում եւ այլ քաղաքներում»:

Յաւարտ կրօնական արարողութեան սկսւեց ծաղիկների մատուցումն ու խնկարկումը եւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին՝ Սրբազան Հայրերը, Իրանի Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների հոգեւոր հայրերը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմիս Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի ներկայացուցիչները, ՀՀ Գիտութիւնների ազգ. ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի տնօրէն ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, «Ալիք» հաստատութեան, Հայ Դատի յանձնախմբի, «Ալիք» օրաթերթի, Ազգային մարմինների, միութիւնների, դպրոցների ներկայացուցիչները եւ մեծ թւով ժողովուրդ:

Միջոցառման աւարտին ընթերցւեց օրւայ բանաձեւը եւ Թեմական խորհրդի խօսքը եւ ժողովուրդը սկսեց վանկարկել կարգախօսեր, իսկ վերջում «Սարդարապատ» քայլերգով աւարտւեց ժողովրդական հաւաքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ