Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի թւականիս ապրիլի 17-ին, Ս. Սարգիս մայր եկեղեցում մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առիթով Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ սպասարկութեամբ՝ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Տէր Սահակ քհնյ. Խոսրովեանի իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլ. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Արսէն Աւագեանը եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Ռուսիոյ Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը, ատենադպիրներ՝ տկն. Լինդա Ղարախանեանը եւ պրն. Հայրիկ Աղանեանը, «Ալիք» օրաթերթի ներկայացուցիչ պրն. Սեւան Դանիէլեանը եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին ակնարկեց այն ճշմարտութեան, որով Քրիստոսն Իր յարութեամբ մահւան վրայ տարած յաղթանակով նոր կեանք է շնորհում եւ այդ օրհնասփիւռ յաղթանակով լուսաւորում եւ բուրումնաւէտում է աշխարհն ամբողջ։ Նա նաեւ յաւելեց, որ հազարաւոր տարիների խորքից եկող «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահւամբ զմահ կոխեաց եւ յարութեամբ իւրով մեզ զկեանս պարգեւեաց» Աւետիսը մարդկութեան տրւած մեծագոյն բարի եւ ուրախ լուրն է, լի կեանքով, լոյսով ու սիրով։

Քրիստոսի հրաշափառ յարութեան հաւատքը պատւանդանն է քրիստոնէական վարդապետութեան։ Պօղոս Առաքեալ կորնթացիներին գրած իր առաջին նամակում, գեղեցիկ եւ խորիմաստ կերպով բացատրում է Քրիստոսի յարութեան գաղափարի էութիւնը իբրեւ վաւերական իրադարձութիւն, որի իրականացումով հաստատւեց նաեւ վաւերականութիւնն ու ճշմարտացիութիւնը իր խօսքերի, քարոզութիւնների եւ կատարած հրաշքների։

Նա Իր խօսքի միւս բաժնում յաւելեց՝ Քրիստոսի հրաշափառ յարութիւնը քրիստոնեայ մարդուն շնորհեց յաւիտենական կեանք եւ երաշխիք՝ յաւիտենական ճշմարտութեան յաղթանակի չարի ու կեղծիքի վրայ։
Նա նաեւ անդրադարձաւ այն իրողութեան, որ Քրիստոս մեռելների յարուցիչը, Ինքը եւս պիտի յարութիւն առնէր մեռելներից ու պիտի խորտակէր մահւան զօրութիւնը, յայտարարելով «Ես եմ յարութիւնը եւ կեանքը։ Ով հաւատում է ինձ թէպէտ եւ մեռնի կ՛ապրի» (Յհ. 11։25)։

Ապա նա յաւելեց, Աստւածորդին իր երկրաւոր առաքելութեան ընթացքին բազմաթիւ հրաշքներ կատարեց։ Կոյրերի աչքերին լոյս տւեց, կաղերին քալելու կարողութիւն շնորհեց, անդամալոյծներին, հիւանդներին, բորոտներին բժշկութիւն պարգեւեց, մի խօսքով հաւատքով իրեն մօտեցողներին կեանքը բարիքներով եւ շնորհքով պայծառակերպեց, աւելին բոլորին առաջնորդեց առ Աստւած։

Առաջնորդ Սրբազան Հայրն՝ իր պատգամում յիշեց այն՝ որ խաւարի որդիները մահւան դատապարտելով եւ ապա թաղելով Յիսուսին , մի պահ, միամտօրէն կարծեցին թէ ի վերջոյ ազատւեցին ՛՛խռովարար՛՛ նազովրեցի վարդապետից։ Նրանք մոռացել էին որ, Քրիստոս արդէն գուշակեր էր իր չարչարալից մահն ու ապա հրաշափառ յարութիւնը։
Կիրակի առաւօտեան կանուխ ժամերին գերեզման փութացող իւղաբեր կանայք գերեզմանը թափուր գտան։ Քրիստոս յարութիւն էր առել։ Գիշերւայ խաւարը փարատւեր էր, յարութեան լոյսը պայծառափայլեր էր երկինքն ու կեանքը վախկոտ առաքեալներին։ Բարին յաղթանակեր էր, չարը խափանւեր ու նոր կեանքի հեռանկարը մթնոլորտում էր։ Առաքեալները յարութեան հաւատքով ամրապինդ աշխարհով մէկ տարածեցին Աստծու կենդանի խօսքը, առանց կանգ առնելու որեւէ մէկ դժւարութեան առաջ։

Առաջնորդ Սրբազան Հայրն իր խօսքի երկրորդ բաժնում մեր հայ ժողովրդի կեանքը Քրիստոսի կեանքին նմանեցնելով ասաց, մեր ժողովուրդի եւ եկեղեցու երկհազարամեայ կեանքը գեղեցկագոյն վկան է յարութեան կենսապարգեւ խորհրդի։ Մենք էլ ազգովին անցանք հուրի եւ սուրի, այլեւ մահւան ձորի միջից եւ սակայն չմեռանք, մնացինք կենդանի շնորհիւ, մեր յարաճուն ու կենդանի հաւատքի ու վստահաբար շարունակելու ենք մեր կեանքի գոյապայքարը միշտ յարութեան տեսլականով:

Նա նաեւ անդրադառնալով Սուրբ Զատիկի խորհրդին ասաց, որ Քրիստոսի խաչելութեամբ ու յարութեամբ վերացաւ Աստւած-մարդ հանդիպման արգելքն ու մարդ արժանացաւ Աստծոյ տեսութեան ։
Սրբազան Հայրը նաեւ յաւելեց՝ Քրիստոսի հրաշափառ յարութիւնը հաստատումն է գերագոյն բարու յաղթանակին չարի ու չարիքի, այլեւ մահւան վրայ։ Մահը չարիք էր համարւում, մարդկութիւնը տիրապետւած էր մահւան երկիւղով եւ ահա լսւում է Քրիստոսի սփոփարար ձայնը, որ ասում է. «Ես եմ Յարութիւնը եւ կեանքը, ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի» (Յհ. 11։25)։

Առաջնորդ Սրբազան Հայրը եզրակացնելով իր խօսքը ասաց, Քրիստոսի հրաշափառ յարութեամբ հաստատւում է սիրոյ գերազանցութիւնը ատելութեան վրայ. «Քանի որ Աստւած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին որդուն տւեց, որպէսզի նա ով հաւատում է նրան, չկորչի, այլ յաւիտենական կեանք ունենայ» (Յհ. 3։16)։
Յիսուս քառաթեւ փայտի վրայ խաչաձեւ թեւերը բազկատարած աղօթեց նրան խաչողների համար. «Հա՛յր, ներիր նրանց, որովհետեւ չգիտեն թէ ինչ են անում» (Ղկ. 23-3)։

Երկնքից երկիր էջքը Աստւածորդուն աստւածային սիրոյ արդիւնք էր, եւ հիմա երկրաւոր իր կեանքի վերջին վայրկեանները եւս կ՛իմաստաւորէր աղօթքով իր խաչողների համար։

՛՛Սէրը Երկնքի Արքայութեան բանալի է՛՛, ասում է Յովհաննէս Պլուզ վարդապետը. Քրիստոսի հրաշափառ յարութեան լոյսով խաւարն անգիտութեան փարատւեց աստւածային լոյսը ճառագայթեց ամէն տեղ. մեր ժողովուրդը միշտ հետամուտ էր եւ է ճշմարտութեան, քանի որ ճշմարտութիւնը լուսաւորում է մարդու կեանքը եւ այն առաջնորդում է իրական ու վաւերական յաղթանակի։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 17 Մայիսի 2022;
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32‐48։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18.1‐11։ Ա Յովհաննէս 2.7‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37‐8.11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.13‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.1‐16։

Չորեքշաբթի 18 Մայիսի 2022;
ԼԲ օր Յինանց Ղկ 12.49‐13.9։ Գրծ 18.12‐28։ Ա Յհ 2.18‐23։ Յհ 8.12‐20։ Մտ 14.22‐36։ Մր 7.17‐30։

Հինգշաբթի 19 Մայիսի 2022;
ԼԳ օր Յինանց Ղկ 13.10‐21։ Գրծ 19.1‐20։ Ա Յհ 2.24‐25։ Յհ 8.21‐30։ Մտ 15.1‐20։ Մր 7.31‐37։

Ուրբաթ 20 Մայիսի 2022;
ԼԴ օր Յինանց Ղկ 13.22‐35։ Գրծ 19.21‐40։ Ա Յհ 2.26‐28։ Յհ 8.31‐59։ Մտ 15.21‐28։ Մր 8.1‐9։

Շաբաթ 21 Մայիսի 2022;
ԼԵ օր Յինանց Ղկ. 14.1-24։ Գրծ. 20.1-16։ Ա. Յհ. 2.28-3.1։ Յհ. 9.1-38։ Մտ. 15.29-16.12։ Մր. 8.10-26։

Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ