Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳՈՒՄԱՐՒԵՑ Թ.Հ.Թ. 16-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Երկուշաբթի թւականիս յունիսի 20-ի երեկոյեան գումարւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Աւելի քան 27 պատգամաւորների մասնակցութեամբ եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ներկայութեամբ ժողովը զբաղւեց 5 օրակարգով: Ժողովին ներկայ էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Տէրունական աղօթքի եւ ներկաների թւային պատկերի ստուգումից յետոյ ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը ընդգծեց, որ երկար դադարից յետոյ, որի հիմնական պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր, անհրաժեշտ էր գումարել ժողով, սակայն ՊԺ-ի դիւանը օր-օրի կապի մէջ է եղել Թեմական խորհրդի հետ:

Ժողովի նախատեսւած օրակարգով, Կրօնական խորհուրդը ներկայացրեց մէկամեայ իր աշխատանքները թէ՛ համայնքային, եւ թէ՛ Սրբազան Հօր գլխաւորութեամբ պետական հանդիպումները նաեւ ծրագրերը, որը ներկայացրեց Տ. Գրիգոր քհնյ. Ներսիսեանը:
Նա նշեց, որ Սրբազան Հօր յանձնարարութեամբ կեանքի է կոչւել յանձնախումբ, ասորի, քաղդէական, կաթոլիկ եկեղեցու եւ արեւելեան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ կոնկուրսի քննութեան «Ադիան»-ի հարցերի գծով:
Զեկոյցից յետոյ պատգամաւորները ուղղեցին իրենց հարցերը, որոնց պատասխանեց Սրբազան Հայրը, շեշտելով կոնկուրսի «Ադիան»-ի հարցերի ուղղութեամբ իրականացւած դրական քայլերը:

Յաջորդ օրակարգով Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը ներկայացրեց իր երկամեայ ծրագրի հիմնական գլուխները, որոնք ներառում էր խորհրդի զանազան մարմինների ծրագրեր, որը ներկայացրեց Արազ Սիմոնեանը: Ընթերցումից յետոյ ՊԺ-ի ատենապետը, նշեց, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ընտրութիւնից յետոյ ՊԺ-ն 12 կէտերով իր առաջարկ-որոշումներն էր ներկայացրել Թեմական խորհրդին եւ յղել նամակներ, եւ ընդգծեց, որ Թեմական խորհրդին յղւած ՊԺ-ի դիւանի նամակները դժբախտաբար գրաւոր որեւէ պատասխանի չեն արժանացել եւ քննադատեց այդ հանգամանքը: Թէժ քննարկումներից յետոյ ժողովականները ներկայացրեցին հարցումներ եւ եղան տեսակէտների արծարծումներ: Քննարկումներ եղան «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, Սուլթանի կալւածի, Բէյհաղիի կալւածի եւ մի շարք այլ կալւածների վիճակի մասին եւ խօսւեց թեմիս առաջնորդի աշխատանքները գնահատելու հարցով ժամանակին Թեմական խորհրդին ներկայացւած ծրագրի ընթացքի մասին:

Ներկայացւեց նաեւ ՊԺ-ի Տնտեսական ու Կրթական յանձնաժողովների քննարկումները կապւած՝ համայնքի մի շարք կալւածների, դրանց շահագործման եւ ներկայ կարգավիճակի, դպրոցների վերադասաւորման, աշակերտութեան եւ դպրոցների կարգավիճակի վերաբերեալ եւ պատգամաւորները ընդգծեցին, որ դպրոցների վերադասաւորման հարցով անհրաժեշտ է ամենայն բծախնդրութիւն: Ժողովը անդրադարձաւ Կրթական յանձնաժողովի յղած նամակին, վերջերս Թեմական եւ Կրթական խորհուրդների կիրառած մօտեցումը, քաղաքամասերում տարած քարոզչութեան նկատմամբ, որը մղում է դպրոցական աշակերտներին այլ քաղաքամաս գնալուն: Ժողովը անդրադարձաւ նաեւ թոշակի անցած պաշտօնեաներին կրկին աշխատանքի չընդունելուն:

Ապա ժողովը ունկնդրեց Թեմական խորհրդի զեկոյցը ՊԺ-ի կողմից տրւած որոշումների վերաբերեալ եւ ընթացիկ աշխատանքների մասին:

Ժողովի ընթացքում Հաշւեքննիչ մարմինը ընդգծեց, որ ազգային կառոյցների ու կրթօջախների հարցով եղել է հաշւեքննութիւն, որը դեռ ընթացքի մէջ է: Ժողովը շարունակւելու է այսօր, քննարկելով երկու հարց՝ 1400 տարեշրջանի նիւթական զեկոյցի ներկայացում եւ 1401 տարեշրջանի նախահաշւի քննարկում:


Ժողովը շարունակւեց երեքշաբթի թւականիս յունիսի 21-ի երեկոյեան, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Վահիկ Աղաքեանի: Աւելի քան 26 պատգամաւորների ներկայութեամբ ընթացող ժողովը, նախ ունկնդրեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի աշխատանքային զեկոյցը: Պատգամաւորը համապարփակ գծերով ներկայացրեց Սրբազան Հօր, ՊԺ-ի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հետ իր շարունակական կապերի եւ համատեղ բազմաոլորտ աշխատանքների մասին, որոնց նպատակն է համայնքային հարցերին ու խնդիրներին հնարաւորինս սահուն ընթացք հաղորդելը եւ դրանց կարգաւորելը: Նա անդրադարձաւ Իրանի կրօնական փոքրամասնութիւնների համար նախատեսւած պետական բիւջէի վերկանգնման հարցով պատգամաւորների տարած աշխատանքներին, ԿՕՄ-ին յատկացւած նպաստների, դպրոցների, միութիւնների եւ եկեղեցիների բարեկարգման համար, պետական յարակից բաժինների հետ իր կապերին ու ստացւած նպաստների մասին: Պատգամաւորը հակիրճ տողերով ընդգծեց, որ նմանօրինակ աշխատանքեր է իրականացնում նաեւ Ատրպատականի հայոց թեմում, որոնց նպատակն է ծառայել համայնքին:

Ապա ժողովը ունկնդրեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի 1400 տարեշրջանի նիւթական զեկոյցը, որը ներկայացրեց Թեմական խորհրդի նիւթականի պատասխանատու Արէն Յովսէփեանը: Նա ներկայացրեց Թեմական խորհրդի բոլոր այն ծախսերն ու եկամուտները, որոնք իրականացել են 1400 թւականին ընդգծելով, որ տարին սկսւեց 4 միլիարդ 300 միլիոն թուման բացով, սակայն տարեվերջին ինչ որ նպաստի շնորհիւ հնարաւոր դարձաւ 1400 թւականի մուտքի ու ելքի բացը ծածկել: Ապա անդրադարձաւ այն հարցին, որ ազգային իշխանութեան ամենամեծ ծախսը կազմում է ազգային համակարգի բազմաոլորտ պաշտօնեաների աշխատավարձերը, որը իրանական նոր տարում ըստ պետական օրէնքի բաւականին բարձրացել է եւ դա ինքնին մեծ խնդիր է ստեղծել: Զեկոյցից յետոյ պատգամաւորները մանրակրկիտ հարցումներով ու քննարկումներով անդրադարձան զեկոյցում ընդգրկւած բոլոր ծախսերին ու եկամուտներին, այդ թւում դպրոցների, մանկապարտէզների, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի ծախսերին ու եկամուտներին, ժամանակին Հայաստանում գնւած եւ վերջերս վաճառւած հողատարածքի գումարի լաւագոյնս շահագործելու եղանակների, ազգային որոշ կալւածների վարձակալման ու հասութաբեր դարձնելու եղանակներին, «Սասուն» փակ բաժնետիրական ընկերութեան կարգավիճակին: Ժողովը կարեւորեց, որ բանկային պահ դրւած գումարները անհրաժեշտ է գրանցել ոչ թէ մէկ, այլ առնւազն երեք հոգու անունով, նշւեց ծախսերը նւազեցնելու հարցով դպրոցների վերադասաւորման եւ պաշտօնեաների թւային պատկերը հաւասարակշռելու մասին եւ Թեմական խորհրդին յանձնարարւեց, որ ըստ ժամանակի պահանջին եւ ՊԺ-ի հետ համախորհուրդ անյապաղ քայլեր կիրառել հասութաբեր ծրագրեր մշակելու համար, որպէսզի անընդհատ բացերի դիմաց չկանգնենք եւ համայնքային հարցերը հնարաւոր լինի լաւագոյնս կարգաւորել:
Ժողովի ընթացքում անդրադարձ եղաւ «Թունեան» ազգ. դպրոցի զովացուցիչ սարքի անաւարտ եւ անօգտագործելի կարգավիճակին եւ ակնկալւեց, որ օր առաջ հարցին վերահասութիւն տրւի:

Ժողովի ընթացքում ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը կարեւորութեամբ անդրադարձաւ այն խնդրին, որ անհրաժեշտ է Թեմական խորհուրդը բոլոր մեծ ծախսերի համար խորհրդակցի ՊԺ-ի հետ, հետագայ խնդիրները եւ թիւրիմացութիւնները փարատելու համար: Կարեւորւեց նաեւ, որ անհրաժեշտ է Թեմական խորհրդի կողքին աշխատի, ֆինանսական հարցերով մասնագէտ մի յանձնախումբ, խորհրդատւութեան կարգով, քանի որ համայնքային բազմաոլորտ հարցերին ու խնդիրներին վերահասութեան համար, քանզի Թեմական խորհրդի անդամները կատարելապէս զբաղւած ու կենտրոնացած են առօրեայ համայնքային հոգսերը փարատելով:

Նիստին Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը պատասխանելով պատգամաւորների ուղղած հարցերին, ընդգծեց, որ Թեմական խորհուրդը աշխատանք է տանում ազգային առաջնորդարանը գրանցել որպէս բարեսիրական կենտրոն, որը բաւականին օգտակար է լինելու ծախսերի ու հարկերի կրճատման առումով:

Ժողովը, իր վերջին օրակարգով ունկնդրեց ու քննարկեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի 1401 տարեշրջանի ներկայացրած նախահաշիւը եւ հանգամանալի քննարկումներից, առաջարկներից ու խորհուրդներից յետոյ հաստատեց այն:

Լուրը՝ «Ալիք»-ից

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 21 Նոյեմբերի 2022;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն Երգ 1.1-11։ Առ 11.30-12.4։ Ես 52.7-10։ Զք 2.10-13։ Մղ 3.1-2։ Բ Կր 6.16-7.1։ Ղկ 1.39-56:

Երեքշաբթի 22 Նոյեմբերի 2022;
Բ. օր Յիսնակի պահոց Կղ 1.12-23։ Ղկ 11.27-32։

Չորեքշաբթի 23 Նոյեմբերի 2022;
Գ. օր Յիսնակի պահոց Կղ 1.24-2.7: Ղկ 11.33-42:

Հինգշաբթի 24 Նոյեմբերի 2022;
Դ. օր Յիսնակի պահոց 3.15-4.4։ Ղկ 11.49-52։

Ուրբաթ 25 Նոյեմբերի 2022;
Ե օր Յիսնակաց պահոց Կողոսացիներ 4.5-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.1-12։

Շաբաթ 26 Նոյեմբերի 2022;
Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին Եզեկիէլ 3.16-19։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16։

Կիրակի 27 Նոյեմբերի 2022;
Ա կիր. Յիսնակի Եսայի 36.1-9։ Ա Թեսաղոնիկեցիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13-31։

Երկուշաբթի 28 Նոյեմբերի 2022;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային ԵՐԳ ԵՐԳՈՑ 8.14։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1-3։

Երեքշաբթի 29 Նոյեմբերի 2022;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի Իմաստութիւն Սողոմոնի 9.9-12։ Եսայի 41.15-19։ Բ Կորնթացիներ 2.14-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.13-20։

Չորեքշաբթի 30 Նոյեմբերի 2022;
Պահք Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ