Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԱՇՏՈՑԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԻՒՐԸՆԿԱԼՒԵՑԻՆ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Շաբաթ թւականիս յուլիսի 1-ին, Թեմական խորհրդի կողմից հիւրընկալւեցին «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում՝ հաւաքածուների համալիր ուսումնասիրութեան նպատակով, Հայաստանից Թեհրան ժամանած մասնագէտներ՝ Մաշտոցեան Մատենադարանի Ձեռագրագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող, ձեռագրատան ֆոնդապահ, ԵՊՀ Հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի ասիստենտ, արւեստագիտութեան թեկնածու Դաւիթ Ղազարեանը, Մատենադարանի Արեւելագիտութեան բաժնի աւագ գիտաշխատող եւ ԵՊՀ Հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի դոցենտ, արւեստագիտութեան թեկնածու Իւետ Թաջարեանը, ԵՊՀ Հայ արւեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնի դասախօս Մարիամ Վարդանեանը, Մատենադարանի աշխատակից, ասպիրանդ Գրետա Գասպարեանը եւ իրենց ընկերակցողները:

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը գնահատելով գիտական խմբի անդամների նախաձեռնութիւնը, կարեւորեց թանգարանի իրերի գիտական համալիր ուսումնասիրութեան աշխատանքը:
Մտերմիկ հանդիպման ընթացքին խորհրդակցութիւն եղաւ ապագայ համատեղ ծրագրերի եւ մշակութային ժառանգութեան պահպանման մի շարք խնդիրների վերաբերեալ:

Սոյն հանդիպմանը նաեւ ներկայ էին Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը, նոյն խորհրդում «Ա.Մանուկեան» թանգարանի կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանը եւ Թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ