Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ «ԹՈՒՆԵԱՆ-ԹՈՎՄԱՍԵԱՆ» ՕՐԴ. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Աւարտւեց 2021-2022 ուս. տարեշրջանը եւ ահա աշակերտութեան եռուզեռը դպրոցներում նւազելով, տեսչական կազմերն ու ծնողական խորհուրդները հնարաւորութիւն ունենան յառաջիկայ ուս. տարեշրջանի համար նախատեսւող կրթական ծրագրերը զարգացնել եւ կարգաւորել դպրոցներում անհրաժեշտ շինարարական աշխատանքները:

Առիթը պատեհ համարելով, Թեմական խորհրդի կողմից պահանջ նկատւեց, Կրթական խորհրդի հետ միասնաբար հայկական դպրոցներ այցելութիւն կատարելով, հանդիպում ունենալ տեսչական կազմերի ու ծնողական խորհուրդների հետ՝ մօտկից երկխօսելու, ծանօթանալու առկայ դժւարութիւններին եւ յուզող խնդիրներին, նաեւ խորհրդակցելու դրանց լուծման հնարաւոր ելքերի եւ աշխատանքները սահուն հունով առաջնորդելու վերաբերեալ:

Այս լոյսի ներքոյ՝ չորեքշաբթի թւականիս յուլիսի 6-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանն ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի եւ նոյն խորհրդի անդամ պրն. Խաչատուր Խաչատրեանի, առաջին այցելութիւնն իրականացրին «Թունեան-Թովմասեան» օրդ. միջն. դպրոցում:

Հանդիպման ընթացքում դպրոցի տեսչուհի Արսինէ Խաչատրեանի եւ փոխտեսչուհի Արսինէ Բոնիադեանի կողմից ընդհանուր բացատրութիւն ներկայացւեց 2021-2022 ուս. տարեշրջանում իրականացւած աշխատանքների վերաբերեալ, քննարկւեցին դպրոցում առկայ խնդիրները եւ դրանց արդիւնաւէտ լուծման տարբերակները: Դպրոցի Ծնողական խորհրդի անդամների կողմից տեսակէտներ հնչեցին դպրոցական աշխատանքներն առաւել աշխուժացնելու եւ աշակերտութեանը քաջալերելու նպատակով, դպրոցական ճամբարներ կազմակերպելու եւ աշակերտութեան եռանդը վերաշխուժացնելու հնարաւորութիւնների վերաբերեալ:

Հանդիպման ընթացքում պրն. Արամեանի կողմից ընդգծւեց կրթական համակարգի հայեցի դաստիարակութեան հիմնախնդիրը, մատնանշելով այն, որ քանի հայոց դպրոցներում ունենք այն հնարաւորութիւնը, որ սերտենք մեր մայրենի լեզուն եւ զարգացնենք մեր մշակոյթը, ուստի հարկ է այն լաւագոյնս օգտագործել:

Նա յաւելեց, որ Հայեցի դաստիարակութիւն ստացած անհատների միջոցով է հայի հաւաքական ապագան երաշխաւորւում, հայեցի դաստիարակութեամբ մեծացած հայն է յանձնառութիւն զգում հայօրէն գոյատեւելու եւ հայապահպանման սուրբ աշխատանքին լծւելու: Պրն. Արամեանը ընդգծեց, որ դպրոցներում տրւած ուսումը եւ դաստիարակութիւնը այն ժամանակ է իր նպատակին ծառայում, երբ դպրոցի սահմաններից դուրս էլ կարողանում է տարածւել՝ հայ աշակերտին նկարագիր հաղորդելով եւ մարմնաւորելով նրա առօրեայ կեանքում:

Վերոնշեալ բացատրութեան լոյսի ներքոյ առաւել կարեւորւեց հաւաքական եւ միութենական աշխատանքները, որի համար անհրաժեշտ է դպրոց-միութիւն սերտ համագործակցութիւնը:

Նշելի է, որ 2021-2022 ուս. տարեշրջանում «Թունեան-Թովմասեան» դպրոցը՝ միջն. Ա. եւ Բ. օղակներում ունեցել է թւով 132 աշակերտուհի, որոնցից Բ օղակի աշակերտուհիները սովորել են դպրոցում առկայ Ուսողական, Փորձառական եւ Հաշւապահական ճիւղերում, իսկ յառաջիկայ ուս. տարեշրջանի համար աշխատանք է տարւում դպրոցում Համակարգչային ճիւղը ներառելու ուղղութեամբ:

Դպրոցի Տեսչուհի Արսինէ Խաչատրեանի, փոխտեսչուհի Արսինէ Բոնիադեանի նաեւ ծնողական խորհրդի անդամուհիներ՝ Թամար Թովմասեանի, Ժակլին Չհարմահալիի, Գրետա Ամիրեանի, Սօսէ Խոդավերդեանի, Էլմինէ Շահիջանեանի, Այլին Ղազարեանի, Այիդա Իսայեանի, Էմմա Բարունիի եւ Լենուշ Յակոբեանի ջանքերի եւ լիակատար աշխատանքների շնորհիւ դպրոցի աշխատանքներն ունեցել են սահուն եւ յաջող ընթացք:

Յատկանշական է, որ նախորդ տարեշրջանի 12-րդ դասարանի բոլոր աշակերտուհիները յաջողել են մուտք գործել համալսարան:

Հանդիպման ընթացքում Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի կողմից նաեւ, ընդհանուր բացատրութիւններ ներկայացւեց հնչած հարցումների եւ արծարծւած մտահոգութիւնների վերաբերեալ:

Անդրադարձ եղաւ նաեւ դպրոցի սրահին կապւող շինարարական աշխատանքին, որն ուսումնասիրութիւն է պահանջում:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը վստահեցրեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը:

Վերջում հարկ է նշել, որ նմանատիպ մտերմիկ հանդիպումները հնարաւորութիւն են ընձեռում, դպրոցներում առկայ խնդիրներն աւելի խորքային ուսումնասիրել եւ շուտափոյթ լուծումներ գտնել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ