ՓԻՐՈՒՄԵԱՆ ԶՈՅԳԵՐԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի թւականիս յուլիսի 12-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ամերիկաբնակ պրն. Նշան Փիրումեանին եւ դոկտ. Ռուբինա Փիրումեան-Մինասեանին, ովքեր այս օրերին այցով Թեհրան են գտնւում:

Սրբազան Հայրը ջերմօրէն եւ ուրախութեամբ ընդունեց Փիրումեան ամուսիններին եւ մեծապէս գնահատեց դոկտ. Ռուբինային, իր գրական-պատմագրական ուսումնասիրութիւնների ու Հայոց Ցեղասպանութեան նւիրւած աշխատասիրութիւնների համար, որոնցով մեծ նպաստ է բերում Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը նոր սերունդներին փոխանցելու նւիրական աշխատանքում:

Յայտնենք, որ դոկտ. Ռուբինա Փիրումեանը, բազմիցս ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համաժողովներին իսկ 1998 թւականին Հարարէի (Զիմբաբւէ) մէջ գումարւած Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 8-րդ համաժողովին անդամակցել է իբրեւ ներկայացուցիչներից մէկն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան:

Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու համայնքիս ազգային-եկեղեցական եւ ընդհանրապէս համայնքիս յուզող հարցերի մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ