Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ

Երկուշաբթի թւականիս յուլիսի 11-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի փոխատենադպիր եւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի կապ՝ Հայրիկ Աղանեանի, հանդիպում ունեցաւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի անձնակազմի հետ:

Հանդիպման ընթացքում Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետ Մուշեղ Ծատուրեանն ընդհանուր զեկոյց ներկայացրեց Մարմնի գործունէութեան եւ աշխատանքների ընթացքի վերաբերեալ:

Յատկանշական է, որ Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի անձնակազմի ամենօրեայ աշխատանքների շնորհիւ շարունակւում է՝ համայնքիս կարիքաւոր ընտանիքներին եւ խնամակալ չունեցող անհատներին կանոնաւոր կերպով ամսական նպաստների յատկացումը, բնակարանի վարձի կանխավճարի նպաստի, անակնկալ ծանր հիւանդութիւնների բուժման ու վիրահատութեան ծախսերի որոշակի բաժնի յատկացումները եւ նիւթական դժւար պայմաններ ունեցող աշակերտութեան կրթաթոշակի վճարումը:

Կարիքաւորներին Օժանդակող մարմնի աշխատանքին առնչւած վերջին տւեալները հնարաւոր է ներկայացնել ըստ հետեւեալի՝

-Մարմինը ամսական նպաստ տրամադրելով հովանաւորում է 87 ընտանիքների, որի համար ըստ ներկայ տւեալների տարեկան գումարը կազմում է 2.000.000.000.-ռիալ:

-Անցեալ մէկ տարւայ ժամանակահատւածում, գնահատւած 10.000.000.000.-ռիալի սահմաններում, ընդհանուր 1300 պարէնային կապոցներ է բաժանւել կարիքաւոր ընտանիքներին:
Յատկանշական է, որ այս աշխատանքում իրենց ներդրում եւ աջակցութիւնն են ցուցաբերել՝ բարերարները եւ տարբեր պարսկական ընկերութիւնները:

-Նոյն ժամանակահատւածում բնակարանի կանխավճարի եւ անակնկալ ծանր հիւանդութիւնների ու վիրահատման ծախսերի դիմաց ընդհանուր 1.400.000.000.-ռիալ:

-Նաեւ 2.000.000.000.-միլիարդ ռիալի սահմաններում օժանդակութիւն է տրամադրւել տարբեր ծերանոցներում եւ հոգեբուժական կենտրոններում ԿՕՄ-ի հովանաւորութեան ներքոյ գտնւող տարեցների եւ հայորդիների ծախսերի դիմաց:

-Վերոնշեալ տւեալների համաձայն անցեալ մէկ տարւայ ընթացքում, տրամադրւած օժանդակութիւնների ընդհանուր գումարը կազմել է 15.000.000.000.-ռիալի սահմաններում:

Հանդիպման ընթացքում նաեւ քննարկւեց եւ խորհրդակցութիւն եղաւ նպաստների գումարի յաւելման եւ ընդհանուր աշխատանքների ընթացքի բարելաւման վերաբերեալ:

Պրն. Արամեանը գոհունակութեամբ անդրադարձաւ Մարմնի աշխատակազմի մարդասիրական աշխատանքին եւ յաջողութիւն մաղթելով յուսաց, որ բոլորը նոյն եռանդով ու ոգեւորութեամբ կը շարունակեն կարիքաւոր ընտանիքներին օժանդակելու աշխատանքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 22 Յուլիսի 2022;
Ե. օր Վարդավառի պահոց Հռոմէացիներ 16.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 15.39‐16.12։

Շաբաթ 23 Յուլիսի 2022;
Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ Ելք 25.10-14։ Յեսու 3.14-4.18։ Ա Թագաւորաց 6.18-7.2։ Բ Թագաւորաց 6.12-19։ Եբրայեցիներ 9.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20։

Կիրակի 24 Յուլիսի 2022;
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ) Իմաստութիւն Սողոմոնի 7.25-8.4։ ԶԱՔԱՐԻԱ 14.16-21։ Ա Յովհաննէս 1.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-17.13։

Երկուշաբթի 25 Յուլիսի 2022;
Բ. օր Վարդավառի: ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ Ելք. 19.9-13։ Դ Թագաւորաց 2.9-12։ Ա Յովհաննէս 5.9-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17։

Երեքշաբթի 26 Յուլիսի 2022;
Գ. օր Վարդավառի Ելք 19.16‐20։ Գ Թագաւորաց 19.11‐16։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.18‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.27‐36։

Չորեքշաբթի 27 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 28 Յուլիսի 2022;
Սրբոյն Եսայեայ մարգարէին ԵՍԱՅԻ 6.1‐10։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14‐22։

Ուրբաթ 29 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 30 Յուլիսի 2022;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ ԵՐԵՄԻԱ 16.16-21։ Ա Կորնթացիներ 12.28-13.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Կիրակի 31 Յուլիսի 2022;
Բ կիր. զկնի Վարդավառի ԵՍԱՅԻ 3.16-4.1։ Ա Կորնթացիներ 11.25-30։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.10-14։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ