Հ.Հ. ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ՝ ՍԵՐԳԷՅ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի թւականիս յուլիսի 13-ին, թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ի. Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մշակութային եւ համայնքային հարցերով նորանշանակ խորհրդական՝ մասնագիտութեամբ թրքագէտ Սերգէյ Գրիգորեանին, որը եկել էր իր պրոտոկոլային եւ քաղաքավարական անդրանիկ այցը տալու Սրբազան Հօրը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ օրհնաբեր ծառայութիւն մաղթելով, շնորհաւորեց պրն. Գրիգորեանին ստանձնած նոր պաշտօնի առիթով:

Հանդիպման ընթացքում խօսւեց համայնքիս նաեւ Հայաստան-Իրան յարաբերութիւնների մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ