Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՒ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՓՈԽՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՈՒ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՒ

Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամները, աշակերտների մօտ առկայ մշակութային նախասիրութիւնները պարզելու եւ դպրոցներում մշակութային կեանքն աշխուժացնելու նպատակով, հարցաթերթիկներ էին պատրաստել դպրոցների փոխտեսուչների եւ աշակերտների համար եւ լրացւած հարցաթերթիկների միջոցով կատարել են ուսումնասիրութիւններ, որոնց արդիւնքները ներկայացնելու եւ քննարկելու նպատակով ցանկութիւն էին յայտնել հանդիպում ունենալ հայոց դպրոցների փոխտեսուչների եւ ծնողական խորհրդի անդամների հետ:

Չորեքշաբթի թւականիս յուլիսի 20-ին, «Թունեան» տարր. դպրոցում տեղի ունեցաւ հանդիպում, որին ներկայ էին՝ Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքճեանը եւ նոյն խորհրդի անդամ՝ Կարինէ Մանուչերեանը, Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամները, հայոց դպրոցների փոխտեսուչները եւ ծնողական խորհուրդների անդամները:

Հանդիպումն սկսւեց փոխատենապետի խօսքով, ով հակիրճ ներկայացրեց սոյն հանդիպման կարեւորութիւնը, ընդգծելով յանձնախմբի երկար տարիների աւանդը՝ որ յանձնախումբը միշտ ամուր օղակ է հանդիսացել դպրոցների եւ մշակութային տարբեր բնագաւառների միջեւ, աշակերտին մղելով դէպի ազգայինն ու մշակութայինը: Նա իր խօսքի աւարտին շնորհակալութիւն յայտնեց ներկաներից, «Թունեան» տարր. դպրոցի ծնողական խորհրդի անդամներից սոյն հանդիպմանը օժանդակելու համար:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցած տարբեր քննարկումներից յետոյ, թէ յանձնախմբի անդամները, եւ թէ դպրոցների ներկայացուցիչները եկան այն եզրահանգման, որ առանձին-առանձին դպրոցներում իրականացւում են տարբեր միջոցառումներ, ազգային ու կրօնական տօներ, անգամ դպրոցներ կան, որոնք ունեն իրենց երգչախումբը, թատերախումբը եւ այլն, սակայն սահմանափակւելով միայն իրենց դպրոցում ներկայանալու հնարաւորութեամբ, այդ աշխատանքները գրեթէ մնում են աննկատ, հետեւաբար անհրաժեշտութիւն է առաջանում աւելի մեծ մշակութային ձեռնարկների, միասնական աշխատանքների եւ արշաւների կազմակերպման, որոնք առաւել զարկ կը տան եւ կաշխուժացնեն մշակութային կեանքը դպրոցներում։

Յանձնախմբի կողմից փոխտեսուչներին առաջարկւեց՝ ի յայտ բերել լաւ ձայնային տւեալներ ունեցող աշակերտներին եւ քաջալերել նրանց անդամակցելու Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախմբին:

ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 22 Յուլիսի 2022;
Ե. օր Վարդավառի պահոց Հռոմէացիներ 16.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 15.39‐16.12։

Շաբաթ 23 Յուլիսի 2022;
Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ Ելք 25.10-14։ Յեսու 3.14-4.18։ Ա Թագաւորաց 6.18-7.2։ Բ Թագաւորաց 6.12-19։ Եբրայեցիներ 9.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20։

Կիրակի 24 Յուլիսի 2022;
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ) Իմաստութիւն Սողոմոնի 7.25-8.4։ ԶԱՔԱՐԻԱ 14.16-21։ Ա Յովհաննէս 1.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-17.13։

Երկուշաբթի 25 Յուլիսի 2022;
Բ. օր Վարդավառի: ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ Ելք. 19.9-13։ Դ Թագաւորաց 2.9-12։ Ա Յովհաննէս 5.9-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17։

Երեքշաբթի 26 Յուլիսի 2022;
Գ. օր Վարդավառի Ելք 19.16‐20։ Գ Թագաւորաց 19.11‐16։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.18‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.27‐36։

Չորեքշաբթի 27 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 28 Յուլիսի 2022;
Սրբոյն Եսայեայ մարգարէին ԵՍԱՅԻ 6.1‐10։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14‐22։

Ուրբաթ 29 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 30 Յուլիսի 2022;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ ԵՐԵՄԻԱ 16.16-21։ Ա Կորնթացիներ 12.28-13.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Կիրակի 31 Յուլիսի 2022;
Բ կիր. զկնի Վարդավառի ԵՍԱՅԻ 3.16-4.1։ Ա Կորնթացիներ 11.25-30։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.10-14։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ