ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՌԱՇՏ ԵՒ ԱՆԶԱԼԻ ՇՐՋԱՆՆԵՐ

Հինգշաբթի թւականիս յուլիսի 21-ին, նախաձեռնութեամբ Ի. Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի եւ փոխատենապետ Վահէ Թարոյեանի, այցելութիւն կատարւեց Անզալի եւ Ռաշտ շրջաններ, որին մասնակից էին Ի. Իսլ. խորհրդարանում Անզալի քաղաքի պատգամաւոր Ահմադ Դոնիամալին ու ընկերակցող պատւիրակութիւնը նաեւ իւրաքանչիւր շրջանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ներկայացուցիչները:

Այցը հիմնականում իրականացւել էր Անզալի քաղաքի զբօսաշրջութեան նախագծերի զարգացման նպատակով, որին աջակցելու եւ մասամբ ֆինանսաւորելու խոստումներ է տրւել:

Անզալիում այցելութիւն կատարւեց շրջանի Ս. Աստւածածին եկեղեցի եւ դպրոց նաեւ շրջանում առկայ գերեզմանատան տարածքը, իսկ Ռաշտ քաղաքում՝ Ս. Մեսրոպ եկեղեցի, «Յորդանանեան» դպրոց եւ դոկտ. Արսէն Մինասեանի գերեզման եւ յուշակոթող:

Ընթացքում նաեւ խօսւել է Ռաշտ շրջանում գտնւող Արսէն կոչւող պասաժի անվտանգութեանն առնչւող խնդիրների եւ դժւարութիւնների վերաբերեալ, որն այս ուղղութեամբ հարկ է քաղաքապետարան դիմելով համապատասխան միջոցներ ձեռնարկել արդիւնաւէտ լուծումների հասնելու համար:

Նշելի է, որ տարբեր հատւածներում անհրաժեշտ բարեզարդման աշխատանքների համար հարկ է նաեւ հանգամանօրէն ուսումնասիրութիւն, որին Կտակա-կալւածային մարմնի հետ համագործակցաբար հետամուտ է լինելու Թեմական խորհուրդը:

Ներկայ պայմաններում հարկ է կրկին, որպէս յոյժ կարեւոր եւ այժմէական թելադրանք անդրադառնալով շրջաններում հայաթափման բերումով առաջացած դժւարութիւններին եւ խնդիրներին աշխատել միասնական ջանքերով ու համագործակցաբար առկայ բոլոր խնդիրներին վերահասու լինել եւ լաւագոյնս տնօրինել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ