Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

 

Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ համաձայն Թեմիս կանոնագրութեան, Թեմական Խորհրդի կողմից կեանքի կոչւեց 17-րդ Պատգամաւորական Ժողովի Ընտրական Կենտրոնական յանձնախումբ:

Յանձնախմբի Անդրանիկ նիստը գումարւեց ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի, երկուշաբթի, օգոստոսի 1-ի երեկոյեան Ազգային Առաջնորդարանի դահլիճում, որի ընթացքում յանձնախմբի դիւանն ընտրւեց ըստ հետեւեալի՝

Վարուժ Յովհաննիսեան՝   ատենապետ
Ժանետ Թարվերդեան՝      ատենադպիր
Շահէն Յարութիւնեան՝     նիւթականի պատասխանատու

Յանձնախմբի միւս անդամներն են՝

Դաւիթ Աբուլեան
Վազգէն Աբնուսեան
Ռուբինա Օհանեան
Արթին Ղարիբեան
Ժիրայր Մեհրաբեան
Փայլակ Սահակեան
Թայիկ Տէր-Դանիէլեան

Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի կապ՝ Հայրիկ Աղանեան

Ընտրական Յանձնախումբը կատարելու է 17-րդ Պատգամաւորական Ժողովի պատգամաւորների ընտրութեան կազմակերպական աշխատանքները, որոնց մասին հետագայ յայտարարութիւններով կը տեղեկացնի հանրութեանը:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ