ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՆՈՐ ԲՈՒՐԱՍՏԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Հինգշաբթի, թւականիս օգոստոսի 4-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ հայոց զոյգ գերեզմանատների կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի, այցելութիւն ունենցան Նոր Բուրաստան գերեզմանատուն, որտեղ նաեւ ներկայ էին գերեզմանատան վարչութեան ներկայացուցիչներ պարոնայք՝ Ռուբիկ Սարգսեանը եւ Կարօ Պետրոսեանը:

Այցելութեան ընթացքում նախ հանդիպում կայացաւ Գերեզմանատան ներքին վարիչ՝ պրն. Վիգէն Թիրամիզեանի հետ, որի ընթացքում խորհրդակցեցին եւ առաջարկութիւններ հնչեցին գերեզմանատան տարածքի ղեկավարման, ներքին աշխատանքների բարելաւման ու բարեկարգման վերաբերեալ: Այս ուղղութեամբ անդրադարձ եղաւ ննջեցեալների տապանաքարերի շրջապատի կանաչապատման համար սպասարկութիւններն բարելաւելու եւ հնարաւորութիւններ ստեղծելուն նաեւ տարածքում առկայ սրահը կահաւորելու եւ օգտագործելի դարձնելուն, որի համար նախատեսւած բիւջէն հաստատւել եւ աշխատանքը գործադրութեան փուլ է անցել:

Նշելի է, որ յիշեալ սրահը կօգտագործւի գերեզմանատուն այցելող պետական հիւրերի եւ ննջեցեալների հարազատների ցանկութեան դէպքում՝ թաղման մասնակից յուղարկաւորների ընդունելութեան համար:

Ընթացքում նաեւ հանդիպում եղաւ գերեզմանատան քարտաշների հետ, որոնց գործելաոճի վերաբերեալ ուղղութիւններ տրւեցին, անդրադարձ եղաւ յիշեալների յետնեալ վճարումներին, որոնք ըստ պայմանաւորւածութեան կը հաշւեփակւեն իրանական մորդադ ամսւայ աւարտին եւ համագործակցութիւնը կը շարունակւի ձեւակերպւած նոր պայմանագրերով:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ