Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 14 օգոստոս 2022-ին, Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է:
Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
Ս. Աստւածածին եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Թ.Հ.Թ. Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Յընթացս ս. եւ անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:
Տեղեկացնում ենք, որ բոլոր այն հաւատացեալները, ովքեր ուխտել են օրւայ առիթով խաղող նւիրել եկեղեցուն, կարող են այն յանձնել Եկեղեցական խորհուրդներին շաբաթ օրը՝ օգոստոսի 13-ին, ժամը 9:00-ից 18:00-ը:
Արդ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ տօնական այս օրերին ներկայ գտնւեն ս. պատարագին, որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:
Յայտնում ենք նաեւ, որ երկուշաբթի 15 օգոստոս 2022-ին Յիշատակ Մեռելոց է։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ