Ուրբաթ, թւականիս օգոստոսի 26-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրային կենտրոնում, տեղի ունեցած պայթունի հետեւանքով զոհւածների հոգիների խաղաղութեան համար:
Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում, անդրադառնալով չարաղէտ դէպքի մասին շեշտեց մարդկային գործօնի դերակատարութիւնը նման պարագաներին: Մեր հայրենիքը այս օրերին դժւարին աննկարագրելի անորոշ վիճակում է,- ասաց Սբազան Հայրը: Թշնամին ամէն օր մի կտոր հող է պոկում մեր հայրենիքից եւ սակայն դժբախտաբար հայրենի պետութիւնը լուռ է այդ մասին. դժւարին օրերը սակայն անցնելու են եւ մեր ժողովուրդն ու հայրենիքը վերականգնւելու է՝ մեր ժողովրդի ամուր եւ անկոտրում կամքով:
Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին, մէկ անգամ եւս բարոյական զօրակցութիւն եւ խոր ցաւակցութիւն յայտնեց զոհերի ընտանիքներին եւ շուտափոյթ ապաքինում մաղթեց վիրաւորներին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ