Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Շաբաթ, թւականիս սեպտեմբերի 3-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ներկայութեամբ նոյն խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Հայրիկ Աղանեանի եւ տկն. Անի Միրզախանեանի, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր 2022-2023 ուսումնական տարւայ նախաշեմին տեղեկանալ դպրոցների վերաբացման աշխատանքների ընթացքի եւ հնարաւոր դժւարութիւնների մասին, որոնց կապակցութեամբ ընդհանուր զեկոյց ներկայացւեց Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի միջոցով:

Պրն. Ալֆրէդ Կարապետեանը նախ անդրադարձ ունեցաւ, որոշ դպրոցներում դասարնների թիւը սահմանւած չափանիշներին համապատասխան չլինելու պատճառով, «Սիդա» ծրագրում դասարանների գրանցման համար առկայ դժւարութիւններին, որի կապակցութեամբ խորհրդակցել է Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի հետ, ովքեր հարկ եղած դէպքում կաջակցեն խնդրին լուծմանը: Պրն. Կարապետեանը անդրադառնալով «Նայիրի-Սողոմոնեան» միջն. դպրոցում համակարգչային ճիւղի աշակերտութեան թւային աճին, մատնանշեց դպրոցը համակարգիչներով եւ համապատասխան դասասենեակով ապահովման հանգամանքին: Նա իր զեկոյցի ընթացքում յայտնեց, որ Կրթական խորհուրդն ամռան արձակուրդների ընթացքում, բացի ընթացիկ աշխատանքներից, աչալրջօրէն հետամուտ է եղել հայերէն առարկաների դասաբշխմանը նաեւ դպրոցների շինարարական աշխատանքներին, որոնք ներկայացւել են Թեմական խորհրդին: Նա յաւելեց, որ ներկայումս բոլոր տւեալները նկատի ունենալով, ուսումնասիրւում են յառաջիկայ ուսումնական տարեշրջանի թոշակների գումարը՝ թէ դպրոցների եւ թէ մանկապարտէզների, որի հիմնական բաժինը սուբսիդաւորւում է Թեմական խորհրդի կողմից իսկ մնացեալը գանձւում է աշակերտութիւնից: Նշելի է, որ վերջին տարիներում յիշեալ գումարը ներկայացւում է իրական պատկերի եւ նւազագոյն գանձման ձեւաչափով:
Պրն. Նորայր Արամեանը իր արտայայտութիւնների ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ կրթական ոլորտին առնչւող աշխատանքներին եւ վստահեցրեց, որ Թեմական խորհուրդը բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը, որն իր կարեւորութեամբ միշտ առաջնահերթ է համարւել:

Ընթացքում անդրադարձ եղաւ Հայոց պատմութեան իրական երեւոյթների պահպանման առնչւող մարտահրաւէրներին, ինչը յոյժ կարեւոր է ազգային ինքնութեան ամրապնդման եւ ազգային իրաւունքների պաշտպանման համար, քանի որ ըստ հնչած արտայայտութիւնների հայեցի դաստիարակութեամբ մեծացած հայն է յանձնառութիւն զգում հայօրէն գոյատեւելու եւ հայապահպանման սուրբ աշխատանքին լծւելու: Այս ուղղութեամբ ուսման մակարդակին զուգահեռ Հայոց դպրոցներում կարեւորւում է նոր սերունդը ազգային արժէքներով եւ հայեցի դաստիարակութեամբ սնելու հրամայականը, որի համար հարկաւոր է աչալրջօրէն հետամուտ լինել եւ նոր ծրագրեր մշակել:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը բարձր գնահատեց Կրթական խորհրդի անձնակազմի հետեւողական աշխատանքը եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 20 Սեպտեմբերի 2022;
Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ Առակներ 23.15-25։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.20-23։

Չորեքշաբթի 21 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.10-23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.17-23։

Հինգշաբթի 22 Սեպտեմբերի 2022;
Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի Իմաստութիւն Սողոմոնի 10.9-12։ Մաղաքիա 2.5-7։ Ա Պետրոս 5.1-7։ Յհ 10.11-16։

Ուրբաթ 23 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.30-12.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.28-33։

Շաբաթ 24 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 42.1-8։ Բ Կորնթացիներ 1.3-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2-9։

Կիրակի 25 Սեպտեմբերի 2022;
Գ կիրակի զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի ԱՌԱԿՆԵՐ 3.18-26։ Եսայի 65.22-25։ Գաղատացիներ 6.14-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.30-36։

Երկուշաբթի 26 Սեպտեմբերի 2022;
Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն ԱՌԱԿՆԵՐ 13.1-7։ Միքիա 7.18-20։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.22-30։

Երեքշաբթի 27 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ Ողբ 3.22-56։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Չորեքշաբթի 28 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.10-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.35-45։

Ուրբաթ 30 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.19-13.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 11.15-25։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ