«ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆԻ» ԱՆՒԱՆ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷԻՑ ՍՏԱՑԱԾ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ

Ի հետեւումն նախկին հաղորդման տեղեկացնում ենք, որ Ի. Իսլ. Հ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի ջանքերի շնորհիւ եւ «Իմամ Խոմէյնի» անւան օգնութեան կոմիտէի նախագահ՝ Սէյէդ Մորթեզա Բախթիարիի հետ կայացած հանդիպման արդիւնքում, հինգշաբթի թւականիս սեպտեմբերի 15-ին, յիշեալ կենտրոնից օժանդակութեան առաջին փուլում ստացւեց թւով 400 կաթնամթերքային փաթեթներ, որոնք վերջին օրերի ընթացքին տրամադրւեցին «Ս. Գէորգ», «Սօսէ մայրիկ» եւ «Չիլոյեան» հայկական ծերանոցներին եւ Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան հովանաւորութեան ներքոյ գտնւող կարիքաւոր ընտանիքերին նաեւ համայնքիս եկեղեցիների, միութիւնների եւ դպրոցների պահակներին:

Իսկ Երկուշաբթի թւականիս սեպտեմբերի 19-ին, Կարիքաւորներին Օժանդակող մարմնի կենտրոնատեղիում, ներկայութեամբ Ի. Իսլ. Հ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, յիշեալ փաթեթներից տրամադրւեցին նաեւ ԿՕՄ-ի հովանաւորութեան ներքոյ գտնւող կարիքաւոր ընտանիքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ