Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ ԻՐԱՆԻՆ

Իրանի ազնիւ ժողովուրդը յաճախ բախւել է արտաքին եւ ներքին դաւադրութիւնների, որոնցից ամենաչարը ահաբեկչական գործողութիւններն են, որոնք խլել են բազմաթիւ զոհեր եւ նահատակներ։ Բայց քանի որ ազգի հաստատուն կամքը, հիմնւած է անկախութեան, հայրենիքի յանձնառութեան, ազատութեան եւ կրօնական հաւատքի վրայ, առյաւէտ կայուն պիտի մնայ։

Վերջին երկու տասնամեակներում ահաբեկչութիւնը դարձել է սանձարձակութեան խորհրդանիշ եւ տարածաշրջանային բարդութիւնների, բողոքների եւ սոցիալական մտահոգությունների չարաշահումով դարձել է մարդկային եւ խաղաղ երկրների ներառեալ Իրանի կեանքը խանգարող միջոց։

Կոյր ու նողկալի ահաբեկիչը, հետեւելով մոլորեալ ու հակամարդկային ուսուցումներից վարակւած ու շփոթւած՝ նախապաշարումներով բռնւած չի ողորմում անգամ անմեղ հաւատացեալ երեխաների, կանանց ու տղամարդկանց, եւ սրտաբեկ ժողովրդին, ովքեր իրենց մենութեան մէջ Աստծուն աղօթելիս իրենց արեան մէջ ննջեցին։ Մի նոխկալի եւ արիւնոտ ոճրագործութիւն, որը կատարւեց չորեքշաբթի օրը 4 աբանին, Շիրազի Շահչերաղ սրբատեղում։ Այս անմարդկային արարքը թիրախաւորել է ազգն ու Իրանի ինքնիշխանութիւնը, կրօնը, հոգեւոր եղբայրութիւնը եւ ազգային միասնութիւնը։

Մենք՝ որպէս Թեհրանի եւ Հիւսիսային Թեմի հոգեւոր առաջնորդ, մեր եւ մեր ժողովրդի կողմից, խստօրէն դատապարտում ենք այս անմարդկային յանցագործութիւնը եւ աղօթում միաժամանակ, որ Աստւած անսասան պահէ մեր սիրելի Իրանը իր ողջ ժողովրդով եւ ոճրային արարքին զոհ գնացած մեր նահատակների հոգին խաղաղութեան մէջ պահէ եւ իրենց ընտանիքներին ու հարազատներին պարգեւի մխիթարութիւն եւ անվտանգ կեանք։
Այս տխուր առիթով մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Իրանի մեծ ժողովրդին, զոհերի ընտանիքներին եւ Աստծուց խաղաղութիւն հայցում մեր սիրելի Իրանին։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 29 Հոկտեմբերի 2022;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 05 Նոյեմբերի 2022;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 12 Նոյեմբերի 2022;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Կիրակի 20 Նոյեմբերի 2022;
Բարեկենդան Յիսնակի Պահոց

Երկուշաբթի 21 Նոյեմբերի 2022;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 21 Նոյեմբերի 2022;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի Տաճարն Երգ 1.1-11։ Առ 11.30-12.4։ Ես 52.7-10։ Զք 2.10-13։ Մղ 3.1-2։ Բ Կր 6.16-7.1։ Ղկ 1.39-56:

Երեքշաբթի 22 Նոյեմբերի 2022;
Բ. օր Յիսնակի պահոց Կղ 1.12-23։ Ղկ 11.27-32։

Չորեքշաբթի 23 Նոյեմբերի 2022;
Գ. օր Յիսնակի պահոց Կղ 1.24-2.7: Ղկ 11.33-42:

Հինգշաբթի 24 Նոյեմբերի 2022;
Դ. օր Յիսնակի պահոց 3.15-4.4։ Ղկ 11.49-52։

Ուրբաթ 25 Նոյեմբերի 2022;
Ե օր Յիսնակաց պահոց Կողոսացիներ 4.5-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.1-12։

Շաբաթ 26 Նոյեմբերի 2022;
Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին Եզեկիէլ 3.16-19։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16։

Կիրակի 27 Նոյեմբերի 2022;
Ա կիր. Յիսնակի Եսայի 36.1-9։ Ա Թեսաղոնիկեցիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13-31։

Երկուշաբթի 28 Նոյեմբերի 2022;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային ԵՐԳ ԵՐԳՈՑ 8.14։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1-3։

Երեքշաբթի 29 Նոյեմբերի 2022;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի Իմաստութիւն Սողոմոնի 9.9-12։ Եսայի 41.15-19։ Բ Կորնթացիներ 2.14-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.13-20։

Չորեքշաբթի 30 Նոյեմբերի 2022;
Պահք Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ