Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Կրթական խորհուրդը յանձնախմբերի միջոցով իրականացնում է բազամապիսի աշխատանքներ տարբեր ասպարէզներում:

Կրթական Խորհուրդն ունի թւով եօթ յանձնախումբ՝ Մշակութային, Դաստիարակչական, Աշակերտական խորհուրդները համակարգող, Դպրոցական էջ, Ուսումնադաստիարակչական, Ուսման մակարդակը ուսումնասիրող եւ Մարզական:

Երեքշաբթի, թւականիս նոյեմբերի 8-ին, Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը եւ նոյն Խորհրդի անդամներ՝ Այրինա Նորաւեանը, Խաչատուր Խաչատրեանը, Մարլէն Աշուղեանը եւ Անիթա Սարգսեանը «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում հանդիպեցին Կրթական Խորհրդի յանձնախմբերի անդամների հետ:

Կրթական Խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը ողջունեց ներկաներին եւ ցանկացաւ արդիւնաւէտ աշխատանքային տարեշրջան:

Հանդիպման ընթացքում յանձնախմբերի ներկայացուցիչները համառօտ ներկայացրեցին կատարւող եւ յառաջիկայում կատարւելիք աշխատանքները: Նրանց յանձնարարւեց ներկայացնել 2022-2023 ուսումնական տարւայ ախատանքային ծրագրերն ու նախահաշիւները:

Մշակութային յանձնախումբ՝
Յանձնախմբի նպատակն է ազգային դաստիարակութիւն սերմանել մեր մատաղ սերնդի մօտ, զարգացնել մշակութային եւ գեղարւեստական կարողութիւնը մեր դպրոցներում:
Յանձնախումբը կազմակերպում է մշակութային փառատօն՝ երգի, ասմունքի եւ երաժշտութան բնագաւառներում, որը շատ դրական արդիւնք է ունենում եւ մասնակից լաւագոյն աշակերտները ներգրաււում են զանազան միջոցառումներում:
Տարիներ շարունակ յանձնախմբի կողմից կազմակերպւում է նաեւ Սուրբ թարգմանիչ վարդապետների կամ Մշակոյթի օրւան նւիրւած միջոցառումը, ինչպէս նաեւ՝ Մեծ եղեռնի յիշատակմանը նւիրւած աշակերտական հաւաքը՝ Հ. Մ. «Արարատ»Կազմակերպութիւնում:
Յանձնախումբը աշակերտների մօտ առկայ մշակութային նախասիրութիւնները պարզելու եւ դպրոցներում մշակութային կեանքն աշխուժացնելու նպատակով հարցաթերթիկներ էր պատրաստել դպրոցների փոխտեսուչների եւ աշակերտների համար այնուհետեւ լրացւած հարցաթերթիկների միջոցով կատարել են ուսումնասիրութիւններ:
Մշակութային յանձնախմբի ջանքերով կրկին իր աշխատանքն է սկսել Թեհրանի Հայոց Թեմի Կրթական խորհրդի «Նոր Ձայներ» երգչախումբը՝ համալրւած 26 նոր անդամներով:

Դպրոցական էջ՝
Տարիներ շարունակ յանձնախումբը նպատակ է ունենցել ներկայացնել գրելու լաւ ձիրք ունեցող աշակերտներին:
«Դպրոցական էջ» պարբերաթերթը Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տպագրւում է «Ալիք» օրաթերթի միջոցով եւ էջի նպատակն է՝ զարգացնել աշակերտների գրելու եւ ընթերցանութեան կարողականութիւնը եւ իրենք աշակերտները ունենան իրենց սեփական օրգանը: Քանի որ աշակերտների միջոցով թերթին տրամադրւած նիւթերը բաւարար չեն եղել, ուստի յանձնախումբը այդ էջի համար նախատեսել է նաեւ յօդւածներ: Իւրաքանչիւր «Դպրոցական էջ»-ը տպագրւելուց յետոյ այն ստացել են «Ալիք» օրաթերթի բաժանորդները եւ միջնակարգ դպրոցի աշակերտները: Ինչպէս նաեւ հրապարակւել են Կրթական հանրակապ ալիքով:

Դաստիարակչական յանձնախմբի նպատակն է՝
Հայեցի եւ կրօնական դաստիարակութիւնը դարձնել մեր դպրոցների առանցքային ծրագիր եւ զօրեղացնել ազգային պատկանելիութիւնը պայմաններ ստեղծելով աշակերտութեան համար աւելի մօտիկից ծանօթանալու եւ սովորելու հայոց պատմութիւնը:
Յանձնախումբը աշխատում է եօթ հոգանոց անձնակազմով, նախատեսում են կազմակերպել մրցոյթներ, ցուցահանդէսներ, արշաւներ՝ գերազանցիկ աշակերտների քաջալերելու նպատակով: Յանձնախումբն իր աշխատանքները չի դադարեցրել անգամ համաճարակի ընթացքում, Կրթական հանրակապի միջոցով ներկայացրել է իրանահայ յայտնի դէմքերին եւ անդրադարձ են ունեցել Թեհրանի հայկական եկեղեցիներին: Այժմ յանձնախումբը աշխատանքներ է տանում տկն. Քլարա Աղախանեանի կողմից կազմւած «Հայ ժողովրդի պատմութեան էջերից» գրքոյկի հետ կապւած, կազմակերպելով հանդիպումներ ուսուցիչների հետ եւ ծրագրելով յետագայ անելիքները: Նշելի է, որ գրքոյկը դասաւանդւում է դպրոցների տարրական եւ միջնակարգ օղակներում:

Ուսման մակարդակը ուսումնասիրող յանձնախումբ՝
Նպատակն է ուսումնասիրել եւ գնահատել դպրոցների ուսման ուսուցիչների եւ պաշտօնէութեան գործունէութեան մակարդակը: Յանձնախումբը ուսումնասիրութիւն է կատարում «Հայեցի դաստիարակութիւն» թեմայով եւ այդ ուսումնասիրութեան արդիւնքը շուտով կը ներկայացւի հանրութեանը:

Աշակերտական խորհուրդը համակարգող յանձնախումբ՝
Նպատակն է՝ աշակերտութեան մօտ զարգացնել ստեղծագործական, ուսումնասիրական, մարդասիրական յատկանիշները: Աշխուժացնել աշակերտական խորհուրդները, ստեղծել ուրախ, աշխոյժ եւ յաճելի մթնոլոտ: Դպրոցներում ծրագրել եւ իրականացնել աշակերտութեան առաջարկները իրենց իսկ միջոցով:
Հանդիպման ընթացքում զեկուցել են, որ նախատեսւում են կազմակերպել արշաւներ, այցելութիւններ եւ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մարդուժի սակաւ լինելու պատճառով դիմել են Հ. Մ. «Արարատ» Կ.-ի եւ «Սիփան» միութեան սկաուտական բաժիններին:

Ուսումնադաստիարակչական յանձնախումբ՝
Կեանքի է կոչւել Թեհրանի հայոց դպրոցներում, հայերէն առարկաների դասընթացը ճշտելու, հայեցի կրթութիւնն ուղղորդելու եւ դրանից առնչւող խնդիրներին լուծում տալու ուղղութեամբ:
Հանդիպում են ունեցել նախակրթարանի եւ առաջին դասարանի գրքերի վերանայման եւ կազմաւորման յանձնախմբերի հետ, որոնք կեանքի էին կոչւել յանձնախմբի միջոցով, այն տրամաբանութեամբ որ երկու օղակների դասագրքերը պէտք է զուգահեռաբար վերանայւեն։ Հանդիպում՝ տարրական օղակի բոլոր ուսուցչուհիների հետ, որի ընթացքում ուսուցչուհիները խմբային աշխատանքով եւ համագործակցաբար կազմել են «Որակական արժեւորում» վկայագրի բոլոր մասնիկները։ (ارزشیابی توصیفی)
Խորհրդակցական հանդիպում՝ նախակրթարան օղակի ուսուցչուհիների հետ, նոր Այբբենարանի եւ վարժութեան տետրերի վերակազմման նպատակով։ Տարրական օղակի ուսուցչուհիների հետ նոյն օղակում աւարտին են քերականութեան եւ շարադրութեան պրակների բարելաւման արդիականացման գործընթացը, պրակները յանձնւել են տպագրութեան։

Մարզական յանձնախումբ
Նկատի ունենալով, որ արդէն մարզանքը դպրոցներում համարւում է, որպէս դասարանային առարկայ, ուստի սոյն յանձնախումբը կարեւորելով աշակերտների առողջապահութիւնը եւ զարգացնելով մարմնամարզութիւնը դպրոցներում օգնելով մարզանքի ուսուցիչներին ծրագրում է մի շարք աշխատանքներ: Այս յանձնախումբը եւս քովիդի ընթացքում կազմակերպւել է առցանց մարմնամարզութեան ցուցադրութիւն:
Հանդիպման աւարտին Կրթական խորհրդի անդամները յաջողութիւն մաղթեցին բոլոր նւիրեալ անհատներին, որոնք ընդգրկւած են Կրթական Խորհրդի յանձնախմբերի կազմերում իրենց անշահախնդիր ներդրումն ու նւիրումն ունեն տարբեր աշխատանքներում:

Կրթական խորհրդի Հանրակապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ