ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու ուրախութեամբ մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երկուշաբթի օրւանից վերսկսւելու են մեր Աստւածաշնչական-եկեղեցական լսարանները ի մխիթարութիւն մեր ժողովրդի։

Դարձեալ ուրախութեամբ յայտնում ենք, որ Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինումով եւ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրան է ժամանել Կաթողիկոսարանի Կրօնական հրատարակութեանց վարիչ տնօրէն՝ Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը, որպէսզի վարի նշեալ լսարանները։

Լսարանները տեղի են ունենալու հետեւեալ ժամանակացոյցով՝
- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, երկուշաբթի, նոյեմբերի 28-ին, երեկոյեան ժամը 5:00-ից 6:00-ը:
- Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, երեքշաբթի նոյեմբերի 29-ին, երեկոյեան ժամը 5:00-ից 6:00-ը:
- Ս. Սարգիս եկեղեցի, չորեքշաբթի, նոյեմբերի 30-ին, առաւօտեան ժամը 10:00-ից 11:00-ը:

Կոչ ենք անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին որ փորձեն ներկայ գտնւել սոյն լսարաններին առաւելագոյն չափով հարստացնելու իրենց կրօնական գիտելիքներն ու աւելի խորը ճանաչելու Աստւածաշունչ Մատեանն ու մեր Եկեղեցին։

ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ