ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՒԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Երեքշաբթի, թւականիս նոյեմբերի 29-ին, Կարիքաւորներին օժանդակող մարմինն իր աշխատանքների շարանում, «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի համագործակցութեամբ իրականացրեց «Սահակեան» բարեսիրական կենտրոնի բնակիչների բուժզննման աշխատանքը, որտեղ Բուժարանի կողմից ներկայացել էին դոկտ. Էդւին Քեշիշեանը եւ իր օգնական բուժքոյր՝ տկն. Ժասմէն Իսկանդարեանը:

Նշելի է, որ նշւած աշխատանքը իրականացւում է պարբերաբար:

Մեծապես գնահատելի է թ՛է Կարիքաւորներին Օժանդակող մարմնի եւ թ՛է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի եւ նաեւ բոլոր այն անձանց աշխատանքը, ովքեր համագործակցում են մեր հայրենակիցներին ծառայելու գործընթացում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ