Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲՈՑ ԱՌԱՔԵԼՈՑՆ ԵՒ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՒՈՐՉԱՑՆ ՄԵՐՈՅ՝ ԹԱԴԷՈՍԻ ԵՒ ԲԱՐԴՈՒՂԻՄԷՈՍԻ

Շաբաթ, թւականիս դեկտեմբերի 3-ին տօնն էր հայոց եկեղեցու հիմնադիր սրբազան առաքեալների՝ Ս. Թադէոսի և Ս. Բարդուղիմէոսի:

Թադէոս առաքեալը Բարդուղիմէոս առաքեալի հետ համարւում է հայոց առաջին լուսաւորիչը: Թադէոսն Աւետարանում յիշւում է մի քանի անունով՝ Յուդա Յակոբեան, Ղեբէոս: Թադէոս առաքեալը գալիս է Եդեսիա՝ Հայաստանի այսօրւայ Ուրֆա մայրաքաղաքը, ուր Քրիստոսի խոստման համաձայն, բժշկում է Աբգար թագաւորին: Ապա անցնում է Արտազ գաւառ, որտեղ այդ ժամանակ գտնւում էր Աբգար թագաւորի քեռորդի՝ Սանատրուկ արքան: Թադէոսի քարոզութեամբ Սանատրուկի դուստր Սանդուխտը հաւատում է Քրիստոսին: Սանատրուկ թագաւորի հրամանով մահապատժի են ենթարկւում եւ Սանդուխտը եւ Թադէոս առաքեալը: Թադէոս առաքեալի գերեզմանը գտնւում է Իրանի տարածքում՝ Ս. Թադէի վանքում:

«Բարդուղիմէոս առաքեալ» Հայաստանում քարոզած երկու առաքեալներից մէկն է: Նրա անունը նշանակում է Թոլոմէի որդի։ Նա Յովհաննէսի Աւետարանում յիշատակւած Նաթանայէլն է: Նրան Յիսուսին է ներկայացնում Փիլիպպոս առաքեալը: Երբ Յիսուսը տեսնում է Նաթանայէլին, ասում է. «Ահա մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»: Բարդուղիմէսոը ստանում է Նախադաւան առաքեալի կոչումը, քանի որ առաջինն էր աշակերտներից, որ խոստովանեց Քրիստոսի աստւածութիւնը: Հոգեգալուստից յետոյ Բարդուղիմէոսը քարոզում է Եգիպտոսում, Միջագետքում, Պարսից երկրում եւ յետոյ գալիս Հայաստան, դարձի է բերում՝ Ոգուհուն, թագաւորի քրոջը եւ նահատակւում է Սանատրուկ թագաւորի հրամանով, Աղբակում: Նրա գերեզմանի վրայ հետագայում կառուցւել է Ս. Բարդուղիմէոս վանքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 01 Ապրիլի 2023;
Ղազարոսի Յարութեան Յիշատակը

Կիրակի 02 Ապրիլի 2023;
ԾԱՂԿԱԶԱՐԴ

Երկուշաբթի 03 Ապրիլի 2023;
Աւագ Երկուշաբթի

Երեքշաբթի 04 Ապրիլի 2023;
Աւագ Երեքշաբթի

Չորեքշաբթի 05 Ապրիլի 2023;
Աւագ Չորեքշաբթի

Հինգշաբթի 06 Ապրիլի 2023;
Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 07 Ապրիլի 2023;
Աւագ Ուրբաթ

Շաբաթ 08 Ապրիլի 2023;
Ճրագալոյց

Կիրակի 09 Ապրիլի 2023;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Շաբաթ 15 Ապրիլի 2023;
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 31 Մարտի 2023;
Խ օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 11.10‐25։ Յոբ 21.1‐34։ Եսայի 46.3‐47.4։

Շաբաթ 01 Ապրիլի 2023;
Յիշատակ Յարութեան Ղազարու Առակներ 14.27-35։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.12-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 11.55-12.11։

Կիրակի 02 Ապրիլի 2023;
ԾԱՂԿԱԶԱՐԴ Երգ Երգոց 1.1-2.3։ Զաքարիա 9.9-15։ Փիլիպեցիներ 4.4-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 20.29-21.17։

Երկուշաբթի 03 Ապրիլի 2023;
Աւագ Երկուշաբթի ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.18-22.14։ ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ 1.1-3.24։ Առակներ 1.1-9։ Եսայի 40.1-8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 20.17-28։

Երեքշաբթի 04 Ապրիլի 2023;
Յիշատակ տասն կուսանացն, Աւետումն Սուրբ Աստւածածնի

Չորեքշաբթի 05 Ապրիլի 2023;
Աւագ Չորեքշաբթի, ՊԱՀՔ

Հինգշաբթի 06 Ապրիլի 2023;
Աւագ Հինգշաբթի. Պահք: ԳԿ. Յիշատակ վերջին ընթրեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Ուրբաթ 07 Ապրիլի 2023;
Աւագ Ուրբաթ. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 08 Ապրիլի 2023;
Աւագ Շաբաթ, Պահք։ Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 09 Ապրիլի 2023;
Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ