Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԵՒ ՀԱՅ ՓՈԽՏԵՍՈՒՉՆԵՐԻ ՀԵՏ

Կիրակի, թւականիս նոյեմբերի 27-ին, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» սրահում, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, Կրթական խորհրդի հրաւէրով, կազմակերպւեց խորհրդակցական հանդիպում՝ Թեհրանի հայոց դպրոցների ազգութեամբ հայ եւ պարսիկ տեսուչների եւ հայ փոխտեսուչների հետ:

Հանդիպմանը ներկայ էին՝ «Արարատ», «Արաքս», «Գոհար», «Գիւլբէնգեան», «Թունեան-Թովմասեան», «Թունեան» տարրական, «Մարիամ» տղայոց, «Նայիրի-Սողոմոնեան», «Նայիրի» տարրական «Շանթ-Մարիամեան», «Մարի Մանուկեան» եւ «Մարիամ» օրիորդաց դպրոցների տեսուչ-փոխտեսուչները:

Թեմական խորհրդի կազմից հանդիպմանը ներկայ էր պրն. Հայրիկ Աղանեանը:

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, նա մասնաւորապէս ընդգծեց,որ հանդիպման հիմնական նպատակն է՝ ամրապնդել համագործակցութիւնը ու փոխգործակցութիւնը դպրոցների տեսչական կազմի ու պաշտօնական շրջանակների եւ ազգային իշխանութեան միջեւ: Նա կարեւոր համարեց նման հանդիպումները, որի արդիւնքում մտքերի փոխանակում է տեղի ունենում ազգային իշխանութեան պատկան մարմինների եւ դպրոցների տեսչական կազմերի միջեւ եւ կողմերը մօտկից կարողանում են ծանօթանալ միմեանց տեսակէտներին ու կարծիքներին: Նաեւ անդրադարձաւ նրան, որ հանդիպմանը քննարկւող հարցերը ընդհանուր են բոլոր դպրոցների համար, իսկ դպրոցներում առկայ առանձին հարցերը քննարկւում են Կրթական խորհրդի այցելութիւնների ընթացքում:

Ատենապետը դիմելով ներկաներին ասաց, որ մի քանի կարեւոր կէտեր կան, որոնց կը ցանկանայ անդրադառնալ այս հանդիպմանը եւ ամենակարեւոր հարցն այն է, որ տեսուչները կարողանան հայկական դպրոցներ աշխատելու հրաւիրել՝ փորձառու մասնագէտ-մանկավարժերի եւ հմուտ, որակեալ պաշտօնեաների:

Ընդգծեց նաեւ, որ հայկական դպրոցները միայն դպրոցներ չեն, այլ, ըստ էութեան՝ նաեւ մշակութային կենտրոններ, եւ պաշտօնական աշխատանքից՝ դասերից յետոյ դպրոցը ցանկանում ենք օգտագործել արտադասարանային խմբակներ ունենալով, ընդ որում՝ նաեւ երկսեռ: Նա ասաց, որ դպրոցների տեսուչներից ակնկալում է նաեւ այս հարցում ունենալ սերտ համագործակցութիւն:

Տեսուչների ուշադրութեանն արժանացրեց, որ Թեմական եւ Կրթական խորհուրդները ու ծնողները, առաջնահերթութիւն են տալիս այն բանին, որ դպրոցներում հետեւողականօրէն կատարւեն կրօնական, ազգային, աւանդական տօները եւ յիշատակման օրերը, յատկապէս անհրաժեշտ է աւելի սեւեռուն ուշադրութեան արժանացնել այն ծրագրերին, որոնք յանձնարարւում են Կրթական խորհրդի կողմից՝ փոխտեսուչներին գործադրման նպատակով:

Նա տեսուչներին ասաց, որ տարրական օղակներում աւելի ուշադրութեամբ գործադրւի (ارزشیابی توصیفی) որակական արժեւորումը, եւ նշեց, որ Հայերէն ու Կրօն առարկաների համար այս տարի կազմւել է «Որակական արժեւորում» վկայագրի բոլոր մասնիկները եւ այն կը կիրառւի ուսուցիչների կողմից, սոյն ուսումնական տարեշրջանից։ Նա դիմեց տեսուչներին, որ քաջալերէն, խրախուսէն հայ աշակերտներին, ակտիւօրէն մասնակցելու կրթադաստիարակչական կենտրոնների կողմից կազմակերպած՝ մարզական, կրթական մշակութային մրցոյթներին եւ միջոցառումներին, որպէսզի աշակերտները պարփակւած չմնան միայն դպրոցի սահմաններում:

Ատենապետը անդրադարձաւ յատուկ ուշադրութիւն պահանջող աշակերտներին, եւ շեշտեց, որ տեսչի, փոխտեսչի, ծնողական խորհրդի եւ հոգեբան խորհրդատուների (կրթադաստիարակչական կենտրոնների կողմից գործուղղւած) կողմից պէտք է ի յայտ գան այդ աշակերտները եւ խորհրդատուի ցուցմունքով տարւեն երեխաների հետ յատուկ աշխատանքներ, իսկ եթէ անհրաժեշտութիւն առաջանայ նաեւ նիւթական օժանդակութիւն կը տրամադրւի Թեմական եւ Կրթական խորհուրդների կողմից:
Տեսուչներին յորդորեց, որ պաշտօնական այցելուների եւ այցելութիւնների մասին անպայմանօրէն տեղեակ պահեն Կրթական խորհրդին, որպէսզի կարողանան միասնաբար կարգաւորել դպրոցներին վերաբերւող հարցերը:

Հանդիպման ընթացքում, փորձի փոխանակմամբ հանդէս եկաւ հայոց ազգային «Արաքս» դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանը, նա նախ շնորհակալութիւն յայտնեց Կրթական Խորհրդից, որ իրեն հնարաւորութիւն է ընձեռնել փորձառութիւնը կիսելու միւսների հետ, այնուհետեւ ներկայացրեց դպրոցում դասաւանդւող շաբաթական ծրագիրը՝ դասացուցակը, թէ ինչպէ՞ս է հնարաւոր ծրագրել դասաժամերը այնպէս, որ առօրեայ դասաժամերի հետ մէկտեղ դասաւանդւեն նաեւ երգ, ICDL առարկաները: Ներկաները այս կապակցութեամբ իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին տեսչուհուն, որն էլ մանրամասնօրէն բացատրութիւններ տւեց: Առաջարկ եղաւ՝ ստեղծել տեսուչներից, փոխտեսուչներից եւ Կրթական խորհրդի ներկայացուցչից կազմւած ինտերնետային խումբ, որտեղ կը քննարկւեն հետաքրքրող հարցեր եւ կիրականացւեն փորձերի փոխանակում:

Պրն. Ալֆրէդ Կարապետեանը ներկայացրեց, որ տեսչութեան խմբի մէջ անցած ուսումնական տարեշրջանից միացել են երկու նորեկներ, «Թունեան-Թովմասեան» դպրոցի տեսչուհի՝ Արսինէ Խաչատրեանը, եւ «Թունեան» տարրական դպրոցի տեսչուհի՝ Էֆֆաթ Մալմիրը, իսկ այս տարւանից մեզ է միացել «Արարատ» դպրոցի տեսչուհի՝ Մարզիէ Բաղդադին: Ատենապետի հրաւէրով որպէս նոր տեսչուհի, առիթ տրւեց արտայայտւելու տկն. Բաղդադիին:
Նորեկ, սակայն իր աշխատանքի մէջ հմուտ տեսչուհին նախ շնորհակալութիւն յայտնեց հրաւէրի համար եւ շատ կարեւորեց նմանատիպ հանդիպումները: Նա անդրադարձաւ «Արարատ» դպրոցում տիրող համերաշխ եւ հաճելի աշխատանքային մթնոլորտին, իրականացւող աշխատանքներին եւ վերջերս դպրոցում բացւած խաղի սենեակին որն արդէն օգտագործւում Է՝ թէ՛ տարրական, եւ թէ՛ միջնակարգ օղակների աշակերտների համար, որպէս դասասենեակ, եւ դասերը անցկացւում են գունեղ ու հետաքրքիր միջավայրում: Տեղեկացրեց նաեւ «Հեքիաթների դաշտ» ինտերնետային խմբակի մասին, որտեղ աշակերտները իւրաքանչիւր շաբաթ ներկայացնելու են ստեղծագործութիւններ տարբեր գրողներից, որն էլ խթանելու է դպրոցում աշակերտների մէջ ընթերցանութիւնը եւ հետաքրքրութիւնը գրքերի հանդէպ:

Հանդիպման աւարտին ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը շնորհակալութիւն յայտնեց ներկաներից եւ յոյս յայտնեց, որ մտածւած քայլերով բոլորս կը ծառայենք ապագայ սերնդի ուսման եւ դաստիարակման սուրբ նպատակին:

Հանդիպումն անցաւ անմիջական եւ հաճելի մթնոլորտում, իսկ վերջում հիւրերի համար նախատեսւել էր ճաշկերոյթ:

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ