Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ

2022 թւականի դեկտեմբերի 7-ից 9-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովը, որին մասնակից եղան նաեւ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորած Թեհրանի Հայոց Թեմի պատւիրակութիւնը:

Պատւիրակութեան անդամներն էին՝
1. Բարեշնորհ Անի Քրիստի Սարկաւագուհի Մանւէլեան
2. Պրն. Արա Շահվերդեան
3. Պրն. Սեւան Դանիէլեան
4. Դոկտ. Սեւակ Հաթամեան
5. Պրն. Ռազմիկ Խուդաբախշեան
6. Պրն. Նորայր Արամեան
7. Պրն. Վահէ Թարոյեան
8. Տկն. Արմինէ Սէթխանեան
9. Պրն. Յովսէփ Աւետեան

Ժողովի օրակարգում ընդգրկւած էին Սփիւռքի վերակազմաւորմանն առնչւող հրատապ թեմաներ։ Այդ գծով արծարծւեցին հետեւեալ նիւթերը՝ «Հայ Ընտանիքը՝ Առանցքը Հայու Գոյութեան», «Հայակերտում՝ Երաշխիքը Հայու Ինքնութեան», «Երիտասարդութիւնը՝ Աւիշը Հայ Կեանքին», «Սփիւռքը՝ Մասնակից Հայաստանի Ու Արցախի Հզօրացման»։

Յատկանշական է, որ յիշեալ ժողովում Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ընտրւեց ժողովի մնայուն դիւանի համա-ատենապետ իսկ թեմիս պատգամաւոր տկն. Արմինէ Սէթխանեանը, զեկուցաբերը եղաւ «Հայ Ընտանիքը՝ Առանցքը Հայու Գոյութեան» նիւթի վերաբերեալ։

Թեմիս պատւիրակութիւնը նաեւ առանձին հանդիպում ունեցաւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ, որի ընթացքում քննարկման ենթարկւեցին թեմին առնչւող հարցեր։

Ազգային Ընդհանուր Ժողովի երրորդ օրւայ աւարտին պատգամաւորները Ժողովին ներկայացրեցին թեմերից եկած իրենց առաջարկները, ինչպէս նաեւ լսեցին, քւէարկեցին ու վաւերացրեցին բանաձեւի, ընտրական ու տնտեսական յանձնախմբերի զեկոյցները, ընտրեցին յառաջիկայ քառամեակին Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական Ժողովները եւ աւարտին լսեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պատգամը։

Ստորեւ ներկայացնում ենք Ազգային Կեդրոնական Վարչութեան նորընտիր Կրօնական ու Քաղաքական Ժողովների անւանացանկը.-

ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
1. Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան
2. Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյեան
3. Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան
4. Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան
5. Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան
6. Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեան
7. Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան
8. Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեան
9. Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեան
10. Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան
11. Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեան
12. Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեան
13. Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեան
14. Գերշ. Տ. Թորգոմ Եպս. Տօնոյեան
15. Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեան
16. Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեան
17. Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎ
1. Ստեփան Տէր Պետրոսեան (Լիբանան)
2. Դոկտ. Մկրտիչ Մկրտիչեան (Լիբանան)
3. Դոկտ. Նորա Պայրագտարեան (Լիբանան)
4. Շահան Գանտահարեան (Լիբանան)
5. Յակոբ Հաւաթեան (Լիբանան)
6. Տիգրան Ճինպաշեան (Լիբանան)
7. Ալեք Մուրատեան (Լիբանան)
8. Արթիւր Նազարեան (Լիբանան)
9. Սեդա Խըտըշեան (Լիբանան)
10. Գրիգոր Մահսերեճեան (Արաբական Միացեալ Էմիրութիւններ)
11. Ռոստոմ Այնթապլեան (Ա.Մ.Ն. Արեւմտեան)
12. Յովսէփ Աւետեան (Իրան)
13. Կայծակ Զէյթլեան (Ա.Մ.Ն. Արեւմտեան)
14. Տոքթ. Տրդատ Մանկիկեան (Ա.Մ.Ն. Արեւելեան)
15. Հրաչ Յակոբեան (Սուրիա)
16. Տոքթ. Ժիրայր Պասմաճեան (Գանատա)
17. Տոքթ. Արմէն Տէրեան (Յունաստան)

Թեհրանի Հայոց Թեմի Ազգային իշխանութիւնը ջերմօրէն շնորհաւորում է ՊՐՆ. ՅՈՎՍԷՓ ԱՒԵՏԵԱՆԻՆ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովին անդամ ընտրւելու հպարտ առիթով:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 07 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 18 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 23 Դեկտեմբերի 2023;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 25 Դեկտեմբերի 2023;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 26 Դեկտեմբերի 2023;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Հինգշաբթի 28 Դեկտեմբերի 2023;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 08 Դեկտեմբերի 2023;
Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.1-11։

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Երգ Երգոց 6.3-8։ Մաղաքիա 3.1-2։ Գաղատացիներ 3.24-29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39-56։

Կիրակի 10 Դեկտեմբերի 2023;
Եսայի 37.14-38։ Բ Թեսաղոնիկեցիներ 1.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.12-24։

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
ԱՌԱԿՆԵՐ 15.33-16.7։ Եսայի 18.7։ Փիլիպեցիներ 1.27-2.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37-42։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ Երեմիա 16.16-21։ Գործք 1.12-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 6.6-13։

Չորեքշաբթի 13 Դեկտեմբերի 2023;
Բ Թս2․1-16

Հինգշաբթի 14 Դեկտեմբերի 2023;
Առակներ 1.1-9։ Նաւում 2.1-6։ Հռոմէացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Ուրբաթ 15 Դեկտեմբերի 2023;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 7.12-20։ Եսայի 44.1-5։ Եբրայեցիներ 13.17-21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 9.39-10.10։

Կիրակի 17 Դեկտեմբերի 2023;
ԵՍԱՅԻ 38.1-8։ Եբրայեցիներ 1.1-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1-10։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ