Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՄԻՆԱՍԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եւգրափոսի եւ Երոգինէսի յիշատակի օրն է:

Սոյն տօնը համընկնում է նաեւ Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ այս առիթով, Երկուշաբթի, թւականիս 12 դեկտեմբերին, համանուն եկեղեցում մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ եւ տօնակատարւեց Սուրբ Մինասի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր հոգեպատիւ Տ․ Վաղինակ Ծ․ Վարդապետ Մելոյեանը։

Հայր Սուրբը յընթացս քարոզի անդրադառնալով օրւայ խորհրդին, ակնարկեց այն իրողութեան, որ Հայոց Առաքելական եկեղեցին հարուստ է Սրբերով եւ նրանց աղօթքներով ու բարեխօսութիւներով, որոնք եկեղեցու հաւատացեալների կողմից մեծարւում են, անձինք որոնք իրենց ամբողջ կեանքի ընթացքում մեծարում են Քրիստոսին եւ փառաբանում են Նրա փառքի մեծութիւնը։

Նա Սուրբի առաքինութիւնների մասին խօսելով նրան ներկայացրեց մի այնպիսի անձնաւորութիւն, ով իր վարքով եւ ապրելակերպով վկայեց իր հաւատքը: Անձ, որ մարդկանց յատկապէս քրիստոնեաներին սիրելով ու նրանց կարիքները հոգալով գործնական սիրոյ օրինակ է հանդիսանում։ Նա ապա յաւելելով մատնանշեց սուրբի հաւատքի ամրութեան եւ ասաց․- «Բացայայտւելով նրա ծածուկ հաւատքը, նա ենթարկւեց չարչարանքների բայց իր անննկուն հաւատքով դարձի բերեց նաեւ իր չարչարող իրեն պաշտօնակից Երմոգինեսը եւ ապա երկուսը միասին, աստւածատուր զօրութեամբ բազում չարչարանքներ դիմագրաւելուց յետոյ կայսրի կողմից նահատակւեցին ու իրենց մահով փառաւորեցին Քրիստոսին։

Հայր Սուրբը ապա դասեր քաղելով Սուրբի կեանքից, հաւատացեալներին յորդորեց, որ իրենց կեանքի օրինակով ջատագովեն իրենց հաւատքը, քանի որ անտեսանելի հաւատքը տեսանելի է դառնում մեր տեսանելի գործերի միջոցով։ Նա ապա յաւելեց, որ հաւատացեալները հալածւելիս, հայացքները յառում են երկնքին, որտեղից պիտի գայ նրանց զօրութիւնը, որպէսզի դիմանան փորձութիւններին, որովհետեւ մեզ՝ Քրիստոսի համար չարչարւողներին Նա երբեք մենակ չի թողնի, քանի որ պատերազմը, որի մէջ գտնւում ենք Քրիստոսի պատերազմն է։ Երկինքը՝ Սուրբ Երրորդութիւնը, Սրբերը մեր կողքին են, երբ երկիրը կռւում է մեր դէմ ապա եթէ Աստւած մեզ հետ է, ումի՞ց պիտի վախենանք։

Հայր Սուրբը նաեւ յորդորեց հաւատացեալներին Աստծու հետ մտերմիկ ժամանակ անցկացնելով, աղօթքով եւ Աստւածաշնչի սերտողութեամբ զօրացնեն իրենց հաւատքը ու Սուրբ Մինասի կեանքի օրինակին հետեւելով, աղօթքի զօրութեամբ հոգով ու սրտով լինեն առողջ ու մոռանալով իրենց հասած զրպարտութիւնները շարունակեն քայլել Քրիստոսի ուղիով։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ ջրի օրհնութիւն եւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերարնրի հոգիների հանգստեան համար։

Եկեղեցու սրահում Առաջնորդ Սրբազան Հայրը եւս իր շնորհաւորանքը եւ քաջալերական խօսքը ուղղելով եկեղեցու խորհրդին ու ներկաներին, առ Բարձրեալն Աստւած իր գոհաբանական մաղթանքը յայտնելով, ի խորոց սրտի իր գոհունակութիւնը յայտնեց, որ երկու տարի համավարակի բերումով ուխտագնացութիւնների եւ անւանակոչութիւնների դադարելուց յետոյ վերսկսւեցին: Ուխտագնացութիւնները եկեղեցու կեանքում կարեւոր իրադարձութիւններ են, քանի որ մեզ ակամայ մղում են մտածելու ուխտի եւ ուխտատեղիի մասին եւ երկրորդ մեզ մղում են, որպէս հաւատացեալ մեր Քրիստոնէական հաւատքը վերանորոգենք ուխտագնացութեան ընթացքի մէջ։ Սրբազան հայրը իր խօսքի աւարտին յորդորեց քահանայ հայրերին ու եկեղեցիների խորհուրդններին, որպէսզի սերտացնեն ժողովուրդ եկեղեցի յարաբերութիւնը։

Արարողութեանը ներկայ էին քահանայից դասը, Թեմական եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, Բարերար Աղայեանների ներկայացուցիչ՝ պրն. Յովհաննէս Այվազեանը եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ