Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ԵՒ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրւած սրբերից է, Քրիստոսի սիրոյ վարդապետութեան համար նահատակւած առաջին մարտիրոսը:

Վարքագրական աղբիւրների համաձայն` նա սերում էր Յուդայի թագաւորական զարմից, Քրիստոս Աստծու ցեղակիցն ու օրինապահ ծնողների զաւակն էր: Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս՝ Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնաւոր Վարդապետի ոտքերի տակ` արտայայտելով իր անդաւաճան ու անկեղծ սէրը: Այս ամէնը զայրացնում է քահանայապետին, ով նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահւանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում է առաքեալների հետ Աստւածորդու հրաշափառ յարութեամբ:

Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացու` նա գնում է Ս. Պետրոս եւ Ս. Յովհաննէս առաքեալների մօտ, մկրտւում: Մկրտութեան պահին ջրի վրայ երեւում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դէպքից յետոյ նրան անւանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակաւոր: Գործք առաքելոցից յայտնի է, որ Հոգեգալստից յետոյ առաքեալները սեղաններն էին սպասարկում, կարիքաւորներին՝ նպաստներ բաշխում: Եւ օրեցօր Յիսուսին հաւատացողների թիւնն աւելանում էր: Քանի որ առաքեալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետեւորդներին պատւիրում են, որ բարի համբաւ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղանները սպասարկելու համար: Ըստ Ս. Ղուկաս Աւետարանչի` ընտրեալների մէջ էր նաեւ Ս. Ստեփանոսը, «որ հաւատով եւ Սուրբ Հոգով լցւած մի մարդ էր» (Գործք. 6:5): Առաքեալները Քրիստոսից ստացած իշխանութեամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկաւագի պատասխանատու աստիճանին: Իսկ Ս. Ստեփանոսն Աստծուց տրւած շնորհներով եւ զօրութեամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մէջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստութիւնը ոչ ոք չունէր: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թէ Ստեփանոսը հայհոյում է Աստծուն եւ Մովսէս մարգարէին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին եւ օրէնսգետներին` նրան ատեան են տանում: Ս. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Յիսուս է խոստացեալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտութեան համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սաւուղ անունով մի երիտասարդի առջեւ: Սաւուղը Ս. Պօղոս առաքեալն էր, ով սկզբում հալածում էր քրիստոնեաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Յիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Աւետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Ս. Ստեփանոսը դարձաւ Քրիստոսի համար նահատակւած առաջին վկան ու մարտիրոսը եւ այդ պատճառով կոչւեց ՆԱԽԱՎԿԱՅ:

Ըստ աւանդութեան` Ս. Պօղոս առաքեալի ուսուցիչ Գամաղիէլը եւ նրա եղբայր Նիկոդէմոսը, ովքեր Յիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած՝ Ս. Ստեփանոսի նշխարները յայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երէց, եւ Երուսաղէմի Յովհան Հայրապետը դրանք դրել է Ս. Սիոնում: 5-րդ դարում Յուլիանէ իշխանուհին Երուսաղէմում յայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ. Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գէորգ կղզու մայր եկեղեցում: Ս. Ստեփանոս նախասարկաւագն իր աներեր հաւատով, սրբակենցաղութեամբ, նւիրումով, ծառայասիրութեամբ եւ միւս առաքինութիւններով օրինակ է քրիստոնեաների համար` Ճշմարտութիւնը ճանաչելու եւ Տիրոջ քաղցրութիւնը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակը տօնում է Սուրբ Ծնունդին նախորդող աւագ տօների ժամանակ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ