Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ԱՄԱՆՈՐԵԱՅ ՊԱՏԳԱՄԸ

Բացւող նոր տարւայ լուսաշող ու լուսապայծառ արեւի առաջին ճառագայթների հետ սրտանց շնորհաւորում եմ ձե՛զ, սիրելի՛ հաւատակից քոյրեր, եղբայրներ, երիտասարդներ, պատանիներ ու մանուկներ։ Քրիստոնէական ջերմ սիրով ու հայրական օրհնախառն աղօթքներով ողջունում եմ ձեզ մաղթելով, որ 2023 տարին բոլորիս համար լինի խաղաղութեան, սիրոյ, բարօրութեան, եղբայրութեան, սրտակցութեան ու յաջողութեամբ լեցուն տարի։

Ամբողջ աշխարհը այս պահին խօլական տրամադրութեամբ տօնում է նոր տարին, այնպիսի ապրումներով ու զգացումներով, որ կարծես առաջին անգամն է, որ իր կեանքում այն տօնում է։ Տօնի իմաստը արժեւորւում է մարդ անհատի ապրւած կեանքով, դրսեւորած բարի գործերով ու կենդանի հաւատքով։ Նոր տարւայ առաջին այս րոպէներին չգիտենք թէ գալիք օրերը ինչ են վերապահած մեզ, բայց մէկ բան յստակ է ու որոշ, երբ ապրենք մեր կեանքը հաւատքով, յոյսով ու սիրով, այն ատեն մենք ունենում ենք ազնւութեամբ, լաւատեսութեամբ, աղօթքով, փոխադարձ քաջալերանքով զեղուն կեանք։ Հաւատքով ապրողը վայելում է Ս. Հոգու պտուղները. «Սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, համբերատարութիւն, ազնւութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն»։(Գղ. 3։22-23)

Ս. Հոգու վերոյիշեալ պտուղները մարդս նորոգում են ու զարդարում աստւածային պարգեւներով. Աստւածահաճ կեանքը երաշխաւորւում է ապրւած արդար ու բարեպաշտ կեանքով։

Նոր տարւայ առաջին այս պահին կոչւած ենք մտածելու նոր ու նորոգւած կեանքի մասին, որպէսզի կարողանանք մեր սրտերում տեղ տալ Քրիստոսին, ի խնդիր նորոգեալ աստւածահաճ կեանքի։ Պօղոս առաքեալը մեզ յուշում է.-«Որեւէ մէկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլեւս այն չէ, ինչ որ նախապէս էր, որովհետեւ նա ամբողջութեամբ նորոգւեց» (Բ. Կր. 5։17)։ Առաքեալը մի այլ տեղում ասում է.-«Քրիստոս ինքը կարելի դարձրեց մեզ համար հաւատքով հասնել այն շնորհին, որի մէջ ապրում ենք այժմ եւ պարծենում Աստծու փառքին արժանանալու յոյսով։ Եւ ոչ միայն այսքանը, այլեւ պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս՝ իմանալով, որ նեղութիւնները մեզ տալիս են համբերութիւն, համբերութիւնը՝ տոկոնութիւն, տոկոնութիւնը՝ յոյս, իսկ յոյսը երբեք ամօթով չի թողնում»(Հռ. 5։2-4)։

Կար ժամանակ երբ նոր տարւայ գիշեր, հայ ընտանիքը իր մեծով ու պզտիկով հաւաքւում էր միասնաբար տօնելու նոր տարին եւ միմեանց հետ ուրախանալու եւ կէս գիշերին տան աւագը, նահապետը հրաւիրում էր բոլորին աղօթելու, որից յետոյ ինք շնորհաւորում էր բոլորին. տան անդամները հերթով մօտենում ու համբուրում էին նրա ձեռքը եւ իրենից ստանում իրենց նւէրները։ Որքա՜ն գեղեցիկ, դաստիարակիչ ու ներշնչող սովորութիւն էր սա, որ աւա՜ղ հեռու ենք վանել մեր տներից։

Այսօրւայ յարաշարժ, փոփոխութեան ենթարկւող աշխարհում քրիստոնեայ մարդը կոչւած է ամուր ու հաստատ հաւատքով, գաղափարական աշխարհով վերաքաղելու իր պատմութիւնը, որպէսզի կարողանայ քայլ պահել ժամանակի հետ։ Այսօր մեր ժողովուրդը ապրում է իր արդի պատմութեան ամենասեւ ու մռայլ, այլեւ անորոշ ժամանակահատւածում։ Մեր հայրենիքն ու Արցախ աշխարհը գոյութենական իրենց պայքարն են մղում. Սփիւռքը բաղձալի ու յուսադրող վիճակ չի ներկայացնում. ի տես այս դառն իրականութեան կոչւած ենք սիրով, հաւատքով, յոյսով, եղբայրութեամբ, բարութեամբ, աղօթասացութեամբ, միութեամբ ու միասնականութեամբ մղելու մեր կեանքի գոյապայքարը առանց վհատւելու ի խնդիր մեր հայրենիքի եւ Արցախի խաղաղ ու ապահով կեանքի։ Պէտք չէ մոռանալ, որ մենք Ցեղասպանութեան ենթարկւած հայրենազուրկ ժողովուրդ ենք։ Այս իրողութիւնը առաւել եւս պարտաւորեցնում է մեզ ապրել ու գործել մեր հայրերի մեզի թողած հաւատքով։

Լաւատեսական խոհերով ու մտածումներով շնորհաւորում եմ ձեզ սիրելի քոյրեր եւ եղբայրներ եւ ի սրտէ մաղթում, որ սկսւող 2023 տարին լինի խաղաղաբեր եւ սիրով օծուն մի տարի։ Աղօթում եմ աշխարհի խաղաղութեան այլեւ Հայաստանի, Արցախի, Իրանի եւ իր հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարութեան համար։

Շնորհաւոր նոր տարի եւ գալիք Ս. Ծնունդ. Ամէն։

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Յունւար 2023

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ