Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԴՊՐՈՑԱՇԷՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

 

Երկուշաբթի, թւականիս յունւարի 9-ին, Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան առիթով Ազգային Առաջնորդարան այցելեցին Դպրոցաշէն բարերարների համայնքի տնօրէն դոկտ. Ղոֆլին եւ վարիչ տնօրէն ճրտպ․ Մոհամադ Ռեզա Ջաֆարին, Կանանց յանձնաժողովի տնօրէն Ֆաթեմէ Մոհաջերանին, Ուսումնադաստիարակչութեան ներկայացուցիչ ճրտպ. Շիրզադին, Ժողովրդական կազմակերպութիւնների համագործակցութեան եւ վերանորոգման գլխաւոր տնօրէն ճրտպ. Արբաբին, Բարերարների համայնքի ներկայացուցիչ ու Կանանց սոցիալական յանձնաժողովի անդամ Խաթերէ Ռեզեանը, «Օմիդէ ֆարդա» անւամբ հոգեկան առողջութեան վերականգնողական կենտրոնի տնօրէն դոկտ. Մեհրնուշէ Քաւէն եւ «Մեհրէ Գիթի» անւամբ հաստատութեան վարիչ տնօրէն Գիթի Նեժադը:

Այցելուները Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցան Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական Ժողովի դիւանի ատենապետ Վահիկ Աղաքեանը եւ ատենադպիր Յարութիւն Եղնազարեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Անահիտ Զարգարեանը եւ տկն. Կարինէ Ղանբարեանը:

Սոյն հանդիպման պատւոյ հիւրն էր «Յակոբեան» ընկերութեան սեփականատէր, տնօրէն ու բարերար՝ պրն. Սմբատ Յակոբեանը:

Սրբազան Հայրը սիրով ողջունելով հիւրերին յայտնեց, որ տօնական օրերը գեղեցիկ առիթ են միմեանց սէր արտայայտելու հետեւաբար նմանատիպ հանդիպումները հպարտութեան տեղիք են տալիս: Սրբազան Հայրն անդրադառնալով Քրիստոսի սիրոյ եւ խաղաղութեան հիմունքով ուսուցումներին կարեւորեց բարեսիրական աշխատանքները եւ մատնանշեց Պօղոս առաքեալի կողմից յիշւած Քրիստոսի արտասանւած բարեգործութիւնը գնահատող խօսքը, թէ՝ «Տալը աւելի լաւ է քան՝ առնելը»։ Սրբազան Հայրն ընդգծելով ուսումնադաստիարակութեան կարեւորութիւնը բարձր գնահատեց դպրոցաշինութեան բարերարների աշխատանքը եւ մասնաւորապէս այս ոլորտում պրն. Սմբատ Յակոբեանի գործօն դերակատարութեանը:

Ներկայացւած հիւրերը եւս իւրաքանչիւրն իր հերթին շնորհակալական եւ շնորհաւորանքի խօսքեր ուղղելով ներկայացրին իրենց գործունէութիւնը եւ յատուկ գնահատանքով անդրադարձան պրն. Սմբատ Յակոբեանի կողմից ցուցաբերւած աջակցութեանը:

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը նաեւ իր հերթին ողջունելով հիւրերին հակիրճ ներկայացրեց Կառոյցիս ընդհանուր դրւածքը եւ ծաւալւող աշխատանքները մասնաւորապէս բարեսիրական եւ բարեգործական ոլորտներում: Պրն. Արամեանը ուսման կարեւորութիւնից ելնելով յոյս յայտնեց, որ հնարաւորութիւն ընձեռնւի դպրոցների վերաշինութեան հարցում համագործակցաբար հարկ եղած աշխատանքներն իրականացնել: Պրն. Արամեանը անդրադարձաւ պրն. Սմբատ Յակոբեանի կատարած բարեսիրական աշխատանքներին, որոնք իրականացել են ոչ միայն ներհամայնքային կեանքում, այլեւ երկրի մակարդակով եւ մեծապէս գնահատեց Իրանի Բամ քաղաքի երկրաշարժի ժամանակ անյապաղ օգնութիւն ցուցաբերելու եւ այնտեղ դպրոց կառուցելու կապակցութեամբ:

Հանդիպման ընթացքում յուշանւէր յանձնւեց Սրբազան Հօրը եւ գնահատագիր յանձնւեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեանը եւ բարերար պրն. Սմբատ Յակոբեանին, ով իր կարեւոր նպաստն է բերել Իրանում դպրոցաշինութեան գործին:

Պրն. Սմբատ Յակոբեանը իր երախտագիտութիւնը յայտնեց Սրբազան Հօրը եւ շնորհակալութիւն յայտնեց բոլորին մասնաւորապէս բարեսիրական եւ դպրոցաշինութեան ոլորտներում աշխատանք ծաւալող բոլոր այն անձանց, ովքեր ոչ մի ջանք չեն խնայում նւիրական աշխատանքներում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ