Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/202301/202301403
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/202301/202301403

ԹԵՀՐԱՆԻ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉՈՒԹԵԱՆ 6-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՏՆՕՐԷՆ ԴՈԿՏ. ԶԻԱՓՈՒՐԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի, թւականիս յունւարի 3-ին, Թեհրանի Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի նորանշանակ տնօրէն դոկտ. Համիդ Զիափուրը, տարր. օղակի Ուսումնական հարցերով տեղակալ՝ տկն. Սամադին, Դաստիրակչական հարցերով տեղակալ՝ տկն. Ֆաքուրին եւ Հանրային կապի պատասխանատու՝ տկն. Մոբինին այցելեցին Ազգ. Առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:

Սոյն հանդիպման ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ Հայրիկ Աղանեանը եւ Անի Միրզախանեանը, Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, «Արաքս» դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը եւ Գոհար դպրոցի տեսուչ Վահէ Բաբայեանը:

Սրբազան Հայրը հիւրերին սիրով ողջունելիս գեղեցիկ աւանդոյթ համարեց միմեանց հանդիպելը, տօները շնորհաւորելն ու բարին մաղթելը՝ այն երեւոյթը, որը մարդկանց ուրախացնում է եւ գոհացնում: Սրբազան Հայրը յայտնեց.-«Դրանք կարեւոր կէտերն են մանաւանդ, որ մենք պատասխանատու ենք նոր սերունդի դաստիարակութեան նկատմամբ»: Նա յաւելեց,.-«Նոր սերունդի դաստիարակութիւնը մեզանից իւրաքանչիւրի համար նւիրական եւ սուրբ պարտականութիւն է, հետեւաբար Ձեր եւ մեր գործը համատեղ կերպով այս նւիրական աշխատանքն է»:

Սրբազան Հայրը շնորհաւորեց դոկտ. Զիափուրին իր ստանձնած նոր պաշտօնի առիթով եւ յայտնեց,.-«Երբ պատասխանատու ենք նոր սերունդի դաստիարակութեանը դա միայն գիտութեամբ չէ, որովհետեւ դրան կարելի է հասնել ամէն կերպ, կարեւորը մարդու նկարագիրն է եւ մարդու բարոյական ըմբռնումը, որից սէր է ճառագայթելու»: Սրբազան Հայրն իր խօսքը շարունակելով յայտնեց,.-«Նոր սերունդի դաստիարակութեան նւիրական գործի մէջ մեծ եւ դժւարին պարտականութիւն ունի կրթադաստիարակչական տնօրէնութիւնը, հետեւաբար դաստիարակութեան նւիրւած անձը իր հոգին եւ շունչը պէտք է դնի այս նւիրական աշխատանքում»: Նա յաւելեց.-«Ես հաւատացած եմ, որ դուք Ձեր առաքելութեան մէջ լաւագոյնը պիտի անէք Ձեր շունչը եւ հոգին դնելով Ձեր գործում», որի համար յաջողութիւն մաղթեց դոկտ. Զիափուրին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը:

Պրն. Հայրիկ Աղանեանը նաեւ Թեմական խորհրդի անունից ողջոյնելով հիւրերին շնորհակալութիւն յայտնեց այցելութեան եւ ցուցաբերած ուշադրութեան համար:

Դոկտ. Համիդ Զիափուրը նաեւ իր հերթին շնորհաւորանքի խօսքն ուղղելով իր արտայայտութիւնների ընթացքում անդրադարձաւ Իրանում կրօնական եւ էթնիկ փոքրամասնութիւնների բազմազանութեանն ու հազարամեայ խաղաղ գոյակցութիւնը եւ ազգային միասնականութիւնը համարեց Իրանի ազգային ինքնութեան իւրայատկութիւնը: Նա յայտնեց, որ բոլորիս առաքելութիւնն է կողք կողքի աշխատել եւ նպաստել երկրի առաջընթացին ու զարգացմանը, որի արդիւնաւորման ամենակարեւոր գործօնը Կրթադաստիարակչական համակարգն է ու դպրոցները, որոնք նաեւ դիտարկւել են որպէս յանցագործութեան նւազեցման եւ երկրում անվտանգութեան հաստատման կարեւոր գործօններ։ Դոկտ. Զիափուրն անդադառնալով հայոց դպրոցներին յայտնեց, որ իր հնարաւորութիւնների սահմաններում ոչ մի ջանք չի խնայելու լաւ ծառայութիւն մատուցելու դրանց բարգաւաճման համար:
Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը նաեւ իր հերթին շնորհակալութիւնը յայտնեց Թեհրանի Կրթադաստիարակչութեան 3-րդ, 6-րդ եւ 8-րդ շրջանների կողմից հայոց դպրոցների նկատմամբ ունեցած ուշադրութեան եւ դրական մօտեցման կապակցութեամբ, որոնք յուսադրող են եւ ցուցաբերւում են առկայ որոշ խնդիրների լուծման համար:
Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը մէկ անգամ եւս շնորհաւորելով դոկտ. Զիափուրին, օրհնաբեր ու արդիւնաշատ ծառայութիւն մաղթեց իրեն եւ գործակիցներին:

Սոյն հանդիպումից յետոյ դոկտ. Համիդ Զիափուրն հանդիպում ունեցաւ Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ ապա այցելեց Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ Հանրային կապի հոգեւոր հարցերի խորհրդատու Արժ․ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը հակիրճ բացատրութիւններ ներկայացրեց Թեհրանի եկեղեցիների եւ եկեղեցական կեանքի մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

{gallery}202301/202301403{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 07 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 18 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 23 Դեկտեմբերի 2023;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 25 Դեկտեմբերի 2023;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 26 Դեկտեմբերի 2023;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Հինգշաբթի 28 Դեկտեմբերի 2023;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 08 Դեկտեմբերի 2023;
Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.1-11։

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Երգ Երգոց 6.3-8։ Մաղաքիա 3.1-2։ Գաղատացիներ 3.24-29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39-56։

Կիրակի 10 Դեկտեմբերի 2023;
Եսայի 37.14-38։ Բ Թեսաղոնիկեցիներ 1.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.12-24։

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
ԱՌԱԿՆԵՐ 15.33-16.7։ Եսայի 18.7։ Փիլիպեցիներ 1.27-2.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37-42։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ Երեմիա 16.16-21։ Գործք 1.12-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 6.6-13։

Չորեքշաբթի 13 Դեկտեմբերի 2023;
Բ Թս2․1-16

Հինգշաբթի 14 Դեկտեմբերի 2023;
Առակներ 1.1-9։ Նաւում 2.1-6։ Հռոմէացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Ուրբաթ 15 Դեկտեմբերի 2023;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 7.12-20։ Եսայի 44.1-5։ Եբրայեցիներ 13.17-21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 9.39-10.10։

Կիրակի 17 Դեկտեմբերի 2023;
ԵՍԱՅԻ 38.1-8։ Եբրայեցիներ 1.1-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1-10։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ