Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի 2023 թ. Յունւարի 16-ի կոչին՝ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի անմիջական նախաձեռնութեամբ 2023 թ. Յունւարի 17-ին կեանքի կոչւեց Արցախի ապաշրջափակման գծով քարոզչական աշխատանքների շտաբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի:

Այս ուղղութեամբ շաբաթ թւականիս յունւարի 21-ին, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Նորայր Արամեանի Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում կայացաւ Համայնքիս Միութիւնների ու Եկեղեցական խորհուրդների նախագահների եւ դպրոցների ու մանկապարտէզ-նախակրթարանների տեսուչ-փոխտեսուչների հետ:

Սոյն հանդիպման ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները:

Սրբազան Հայրը անդրադառնալով Արցախում տիրող տագնապալի իրավիճակին եւ տեղի ունեցող զարգացումներին ընդգծեց, որ հարկ է գործօն մասնակցութեամբ, միացեալ ծրագրաւորումով ու հաւաքական աշխատանքով զօրաշարժի ենթարկել մեր ժողովուրդի զաւակներին ի խնդիր Արցախի փրկութեան:

Պրն. Նորայր Արամեանը անդրադառնալով նախաձեռնութիւններին յայտնեց, որ ծրագրերի շարանում կազմակերպւել է ՀԱՆՐԱՀԱՒԱՔ, որը տեղի է ունենալու ուրբաթ թւականիս յունւարի 27-ի առաւօտեան ժամը 11։30-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում նաեւ կազմակերպւել է ստորագրահաւաք՝ պարսկերէն բնագրով, որը յանձնւեց հանդիպմանը ներկայ ներկայացուցիչներին:

Սրբազան Հայրը կոչ ուղղեց ներկաներին, խուռներամ շարքերով մասնակցելու հանրահաւաքին ի զօրակցութիւն Արցախի եւ Արցախահայութեան: Նա յայտնեց, որ հարկ է կարելին ի գործ դնել ազդու միջոցներով օտար շրջանակներում քարոզչական աշխատանքի լծւելու ուղղութեամբ իսկ անդրադառնալով մեր հայրենակիցների անմիջական կարիքների եւ նիւթական օժանդակութեան նշւեց, որ դա կը նախաձեռնւի այն վայրկեանից երբ հնարաւորութիւնը լինի:

Հանդիպման աւարտին տեսակէտներ հնչեցին տարբեր նախաձեռնութիւնների կապակցութեամբ, որոնց իրականացման հնարաւորութիւնները լինելու դէպքում կը տեղեկացւի հանրութեան:

Խուռներամ շարքերով մասնակցենք ՀԱՆՐԱՀԱՒԱՔԻՆ՝

«ԱՐՑԱԽԸ ՄԵԶ Է ԿԱՆՉՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԵԱՆ ԵՒ ՅԱՆՁՆԱՌՈՒԹԵԱՆ»

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 27 Մայիսի 2023;
ԽԹ օր Յինանց Ղկ. 22.1-30։ Գրծ. 28.17-31։ Յդ. 1.17-25։ Յհ. 13.31-14.13։ Մտ. 24.1-26.2։ Մր. 14.1-26։

Կիրակի 28 Մայիսի 2023;
ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն) Գրծ. 2.1-21։ Յհ. 14.25-30։

Երկուշաբթի 29 Մայիսի 2023;
Բ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 1.1‐17։ Մտ 7.28‐8.4։

Երեքշաբթի 30 Մայիսի 2023;
Գ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 1.18‐25։ Մտ 8.5‐13։

Չորեքշաբթի 31 Մայիսի 2023;
Դ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 2.2‐11։ Մտ 8.18‐27։

Հինգշաբթի 01 Յունիսի 2023;
Ե օր Հոգեգալստեան Պահք։ Հռ 2.12‐24։ Մտ 8.28‐34։

Ուրբաթ 02 Յունիսի 2023;
Զ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 2.25‐3.9։ Մտ 9.1‐8։

Շաբաթ 03 Յունիսի 2023;
Է օր Հոգեգալստեան Երեմիա 1.1-10, 38.1-13։ 2 Պետրոս 2.9-22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16-18։

Կիրակի 04 Յունիսի 2023;
Ա կիր. զկնի Հոգեգալստեան։ Սկիզբն Յարութեան Կիւրակէից։ Յիշատակ Եղիայի մարգարէին Գ. Թգ. 18.29-46։ Դ. Թգ. 2.1-15։ Յկ. 5.16-20։ Ղկ. 4.25-30։

Երկուշաբթի 05 Յունիսի 2023;
Տօն՝ Սրբոց կուսանացն Հռիփսիմեանց Առ. 31.29-31։ Ես. 61.10-62.3։ Հռ. 15.30-16.2։ Մտ. 10.26-33։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ