Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



2023 ՏԱՐՒԱՅ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ ԸՆԹԵՐՑՒԵՑ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի, 29 յունւար 2023-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2023 թւականը «Սփիւռքի տարի Բ.» հռչակելու եւ Ինքնաքննութիւնից՝ վերակազմակերպում շեշտաւորելու կապակցութեամբ:

Սուրբ Սարգիս եկեղեցում Հայրապետական հռչակագիրն ընթերցեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Հռչակագրում անդրադարձ է կատարւել Սփիւռքի տարւայ (2022 թ.) ընթացքում Սփիւռքի հարցերին ծանօթ մասնագէտների, մտաւորականների, տեղեկատւական մարզի մասնագէտների եւ երիտասարդների հետ իրականացւած առցանց հանդիպումներին, ընդհանուր գծերով ներկայացնելով դրանց ընթացքում քննարկւած այժմէական խնդիրներն ու առաջարկները: Այնուհետեւ «Ինչպէ՞ս կարելի է ինքնաքննութիւնից ուղղւել դէպի վերակազմակերպում» գլխի ներքոյ նշւած են մի շարք սկզբունքներ եւ նպատակներ, որոնք ուղեգիծ են հանդիսանալու Սփիւռքի վերակազմակերպման գործում:
Համեմատական անդրադարձ ունենալով անցեալ եւ ընթացիկ տարւայ «Սփիւռքի Տարի» զոյգ հռչակագրերին կարելի է նշել, որ դրանք միմեանց լրացուցիչն են՝ ինքնաքննութեան եւ վերակազմակերպման դասակարգումով:

Հռչակագրում նշւած է, որ Սփիւռքի վերակազմակերպման պահանջը դարձել է անյետաձգելի մտահոգութիւն եւ Սփիւռքի ներկայ վիճակի երկարաձգումը նշանակում է Սփիւռքի գունաթափումը, կազմալուծումը ու քայքայումը։ Հետեւաբար անհրաժեշտ է հաւաքական ճիգով Սփիւռքի նոր կենսունակութիւն ներարկել՝ այն դարձնելով համահունչ ներկայ աշխարհի իրականութիւններին ու մարտահրաւէրներին։ Այս ուղղութեամբ հարկ է նկատի ունենալ իւրաքանչիւր գաղութ կամ թեմն իր իւրայատկութիւններով, կարիքներով ու առաջնահերթութիւններով, բնականաբար, մեկնելով հաւաքական սկզբունքներից ու նպատակներից։
Սփիւռքի վերակազմակերպման համար ընդգծւած հետեւեալ սկզբունքներն ու նպատակները պէտք է դառնան առաջնորդող ուղեգիծը ու մղիչ ուժը՝
-Վերարժեւորման ենթարկել Սփիւռքում ապրող հայի ինքնաճանաչումը՝ համաշխարհայնացած մշակոյթի լոյսի ներքոյ։
-Հայ կեանքում առանցքային դերակատարութիւն ունեցող եկեղեցու բարեկարգումը համարել առաջնային՝ այն պատշաճեցնելով ներկայ ժամանակների ու որոշ չափով միջավայրի իւրայատկութիւններին ու պայմաններին։
-Մեր համայնքներում գործող կազմակերպութիւնների ինքնաքննութիւնը եւ գործունէութեան վերարժեւորումը կատարել նոր հրամայականների լոյսի ներքոյ։
-Մեր կառոյցներից եւ ընդհանրապէս հայ կեանքից հետզհետէ հեռացող հայ երիտասարդութեան կեանքում ներգրաւումը ապահովել երկխօսութեան միջոցով։
-Հայ կեանքի բոլոր բնագաւառներում ու բոլոր մակարդակներում կնոջ աւելի լայն ու գործօն դերակատարութիւնը երաշխաւորել։
-Համայնքի կեանքի տաբեր ոլորտներում մասնագէտների ներդրումը դարձնել աւելի աշխոյժ ու հետեւողական։

Վեհափառ Հայրապետի հռչակագրի վերջաբանում նշւած է.-«Ահաւասիկ, ընդհանուր գծերով մեր պատկերացումը թեմերում կատարւելիք վերակազմակերպչական աշխատանքների գծով։ Ներկայ տարւայ ընթացքում յաջորդաբար կայցելենք մեր թեմերը, եւ նախապէս ճշտւած օրակարգի համաձայն՝ աշխատանքային հանդիպումներ կունենանք Առաջնորդ Սրբազանների, հոգեւոր դասի ու ազգ. իշխանութիւնների հետ։
Յաջորդող տարի թեմերի պատասխանատու մարմինները կայցելեն Անթիլիասի Մայրավանք եւ իրենց աշխատանքների մասին կը զեկուցեն մեզ ու Ազգ. Կենտրոնական վարչութեան խառն ժողովին։ Քննարկման, խորհրդակցութեան ու ծրագրման աշխատանքներին կը յաջորդի գործադրման գործընթացը։ Նշեալ ծրագրի իրականացումը մեր Սուրբ Աթոռի ժամանակակից պատմութեան մէջ մեծ իրագործում կը լինի, ինչպէս նաեւ ազդանշանը ու ուղենիշը կը դառնայ ողջ Սփիւռքի վերակազմակերպման։ Արդ, մեր դիմաց գտնւում է իրագործելի հսկայ ու անյետաձգելի մի աշխատանք, որին, Աստծոյ օրհնութեամբ, մեր թեմերը կոչւել են լծւելու հաւաքական ճիգով եւ պատասխանատու ոգով ու բարձրագոյն աստիճանի նւիրումով՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութեամբ»։

Սուրբ Սարգիս եկեղեցում արարողութեանը եւ Հռչակագրի ընթերցմանը ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական ժողովին անդամ՝ պրն. Յովսէփ Աւետեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչները նաեւ յատուկ հրաւէրով Թեհրան ժամանած Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանն ու ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը եւ հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 16 Ապրիլի 2024;
ԺԷ օր Յինանց

Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ