ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՐԱՄԱՐԶԱՁԵՒԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Հինգշաբթի, փետրւարի 2-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանի պարալեռնադահուկային «Ֆաջր» միջազգային մրցոյթին մասնակցող Հայաստանի Հանրապետութեան Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդներ՝ Հայկ Աբգարեան, Ստասիկ Նազարեան, Տիգրան Գրիգորեան եւ Էրիկ Գրիգորեանին, որոնցից երկուսն Արցախեան 44-օրեայ պատերազմի հետեւանքով զինհաշմւած տղաներից են: Այցելուներին ուղեկցում էին Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան մարզական միութեան ներկայացուցիչները:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց հիւրերին եւ մեծապէս գնահատեց նրանց այցելութիւնը Ազգ. Առաջնորդարան:

Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնելով, քաջալերեց երիտասարդներին եւ առաւել ուժ ու կորով մաղթեց նրանց եւ յաջողութիւն մաղթեց մրցաշարին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ