ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՕԳՆՈՒԹԻՒՆԸ՝ ԽՈՅԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ Է ՓՈԽԱԴՐՒԵԼ

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ Խոյի երկրաշարժից տուժածներին իրանահայ համայնքի նպաստները փոխադրւել են տուժած տարածքներ:

Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, Արա Շահվերդեանի, Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի Թեմական խորհուրդների եւ գործարար Սաքօ Մեջլումեանցի համադրութեամբ՝ Թեհրանի, Ուրմիայի, Սպահանի եւ Թաւրիզի հայկական համայնքների նպաստները՝ Խոյի երկրաշարժից տուժածներին, Իսլ. խորհրդարանում Խոյի պատգամաւոր դոկտ. Նաջաֆզադէի միջոցով փոխադրւել է երկրաշարժից տուժած տարածքներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ