Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ Հ.Մ. «ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Չորեքշաբթի, թւականիս փետրւարի 15-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական Միութեան սկաուտ ներկայացուցիչներին, որոնց ընկերակցում էր Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ՝ տկն. Սոֆի Ջաղարբէգեանը:

Միութեան ներկայացուցիչները եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու Տարեկան երդման արարողութեան, որը տեղի է ունենալու թւականիս մարտի 3-ին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատելով ընդգծեց, որ Սկաուտ ղեկավարը յատուկ կոչում ունի մեր երիտասարդ սերնդին Ազգային ոգով դաստիարակելու գործում, որին հարկ է կառչած եւ հաւատարիմ մնալ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ