Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՐԵՒԱԳԱԼԻ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այս տարի արդէն իսկ Թեհրանի բոլոր եկեղեցիներում սկսւել է մեծ պահքի շրջանի «Հսկում»-ի եւ «Արեւագալ»-ի արարողութիւնները:

Երկուշաբթիից ուրբաթ օրերին երեկոյեան ժամը 5-ին, տեղի է ունենում Խաղաղական ժամերգութիւն։
Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին առաւօտեան ժամը 9-ին կատարւում է Արեւագալի արարողութիւնը եւ երեկոյեան Խաղաղական ժամերգութեանը կյաջորդի Հանգստեան ժամերգութիւնը։

Ուստի հակիրճ տեղեկութիւն կը փոխանցենք Արեւագալի ժամերգութեան մասին։

Այս տարի, երկու տարւայ դադարից յետոյ Սրբազան Հօր գլխաւութեամբ վերսկսւեց Հոգեւոր դասի՝ քահանաների միասնական աղօթքի պահը, որը տեղի է ունենում երկուշաբթի օրերին, իւրաքանչիւր անգամ մի ծխական եկեղեցում, որի ընթացքին կատարւում է Արեւագալի ժամերգութիւն։
Արեւագալի ժամերգութիւնը կատարւում է «Ի դէմս Հոգւոյն Սրբոյ»: Արեւագալի ժամը Քրիստոսի յարութեան խորհուրդն ունի, որովհետեւ Յիսուսն Իր յարութիւնից յետոյ այս ժամին երեւաց աշակերտներին: Այս ժամերգութիւնը յիշեցնում է մեզ նաեւ Քրիստոսի Երկրորդ Գալուստն ու մարդկանց համընդհանուր յարութիւնը:
Յիշեալ արարողութիւնը մինչ այժմ տեղի են ունեցել Սուրբ Սարգիս եւ Սրբ․ Թարգմանչաց եկեղեցիներում։

Երկուշաբթի, թւականիս մարտի 6-ի առաւօտեան, արարողութեան աւարտին Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում բնաբան ընդունելով Լոյս Արարիչ Լուսոյ շարականը, անդադարձաւ որ յիշեալ ժամերգութեան նպատակն է, Աշխարհի Լոյս՝ Քրիստոսից խնդրենք, որ կեանքը լուսաւորի այս աշխարհում եւ թէ հանդերձեալում ճանբորդակից լինելով բնակեցնի իր բնակարաններում։ Աստւածապաշտութեան այս կարգը անւանում ենք Արեւագալի ժամերգութիւն, որովհետեւ ժամերգութեան ընթացքում երգւող երգերով, քարոզներով եւ աղօթքներով խնդրում ենք Սուրբ Հոգուն, որ զգալի արեգակի ծագելու հետ, լուսաւորի մեր հոգին իմանալի արեգակի՝ Քրիստոսի Լոյսով: Արեգակը մեր Փրկչի նմանութիւնն ունի, որ ծագելով արեւելքում լուսաւորեց մարդկութեանը:

Արեւագալի ժամերգութիւնը, իր երգերով եւ աղօթքներով Ս. Ներսէս Շնորհալուն է պատկանում ինչպէս («Յարեւելից», «Ճգնաւորք», «Լոյս, Արարիչ լուսոյ», «Ճանապարհ»), քարոզներն ու աղօթքները:

Ժամերգութեան աւարտին կատարւում է Մանասէ թագաւորի ապաշխարութեան աղօթքը, հրաժարումն ու խոստովանութիւնը եւ այնուհետ երգւում է Տէր ողորմեան։
Յառաջիկայ օրերին կանդրադառնանք մեծ պահքի միւս ժամերգութիւններին։

Նշելի է, որ Խաղաղական եւ Հանգստեան ժամերգութիւնների երգերն ու աղօթքները եւս պատգանում են Ս. Ներսէս Շնորհալի հայրապետին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ