ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Կիրակի, թւականիս մարտի 5-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է «Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ» տօնին:

Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնելով, անհրաժեշտ թելադրութիւնները կատարեց, գնահատեց եկեղեցական խորհրդի գործունէութիւնը: Նա միեւնոյն ժամանակ թելադրեց, որ եկեղեցու օծման 40-ամեակի յետաձգւած տօնակատարութիւնը կատարեն «Ս. Գրիգոր Լուսաւորչի Ելն ի Վիրապ» տօնին, որը յիշատակւում է Սբ. Հռիփսիմեանց եւ Սբ. Գայանեանց տօներին յաջորդող շաբաթ օրը՝ ընդհանրապէս յունիս ամսին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ