ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐԱՆՈՒՄ ԱՒՍՏՐԱԼԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆՈՒՀԻ ԼԻՆԴԱԼ ՍԱՉՍԻՆ

Չորեքշաբթի 5 ապրիլ 2023 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Աւստրալիայի դեսպանուհի՝ Լինդալ Սաչսին (Lyndall Sachs):

Դեսպանուհին եկած էր Քրիստոսի Յարութեան տօների առիթով, Սրբազան Հօրն յայտնելու իր բարեմաղթանքները:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց Դեսպանուհուն եւ օրհնաբեր ծառայութիւն մաղթեց իրեն՝ իր առաքելութեան մէջ:

Հանդիպման ընթացքում խօսւեց Հայ-իրանական յարաբերութիւնների եւ Իրանում քրիստոնեայ համայնքների եւ մասնաւորապէս՝ հայ համայնքի նաեւ Աւստրալիայ եւ Հայաստան յարաբերութիւնների մասին: Հանդիպմանը նաեւ կարեւորութեամբ անդրադարձ եղաւ Արցախի հայ ժողովրդի շրջափակմանը:

Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպումը անցաւ անկեղծ եւ ջերմ մթնոլորտում:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ