Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԱՍԸ ԿՈՒՍԱՆԱՑ ՅԻՇԱՏԱԿՈՒՄԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Աւագ Երեքշաբթի օրւայ խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը, որը յորդորում է նմանւել իմաստուն կոյսերին եւ պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստեանը: Այն նաեւ կապւած է նախորդ օրւայ խորհրդի հետ այն ակնարկով, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպէս պէտք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ Գալստեանը, այլապէս կը չորանանք թզենու պէս եւ երկնքի արքայութիւնից դուրս կը մնանք այնպէս, ինչպէս հինգ կոյսերը:

Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, երեքշաբթի 4 ապրիլ 2023 թւականի երեկոյեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը, որի ընթացքում ընթերցւեցին պատկան աստւածաշնչական դրւագներն ու սուրբգրային հատւածները:

Ս. Սարգիս եկեղեցում Արարողութեանը նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը Տասը Կուսանաց արարողութեան նախագահեց եւ քարոզեց Սրբ. Թարգմանչաց եկեղեցում:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց.-«Այսօր Աւագ երեքշաբթի օր է եւ այս օրը յատուկ խորհուրդ ունի իր մէջ, որովհետեւ գիտակցութեան մէջ վերակենդանացնում է Քրիստոսի առաքելութեան հիմնական նպատակը՝ շատ գեղեցիկ եւ իմաստալից առակներով: Այսօրւայ Աւետարանական ընթերցումները մեզ մղում են մտածելու եւ խորհրդածելու այսօրւայ խորհրդի մասին, որն ուրիշ բան չէ եթէ ոչ այն, որ մենք պէտք է իմաստութեամբ, արթնութեամբ եւ զգաստութեամբ ապրենք մեր երկրաւոր կեանքը, պէտք է չարը մեզանից հեռացնենք եւ հաւատարմօրէն Աստծոյ մեզի ցոյց տւած ճանապարհից ընթանանք, պէտք է մեր կեանքը ապրենք Աստծոյ շունչով եւ օրհնութեամբ, միշտ պատրաստ պիտի լինենք որովհետեւ չգիտենք թէ երբ է գալու տէրը եւ երբ է լինելու վերջին դատաստանը, հետեւաբար պատրաստւել նշանակում է ամէն վայրկեան իր կեանքն ապրել ակնկալութեամբ Քրիստոսի երկրորդ գալուստին, ապրել Աստծոյ պատւիրանների եւ թելադրանքների համաձայն եւ որքան հնարաւոր է կեանքը լցնել եւ ապրել Աստւածայն ճշմարտութիւններով, որպէսզի պատրաստ լինենք Քրիստոսին դիմաւորելու իր Յարութեան կերպարանքով»:

Սրբազան Հայրը յայտնեց.-«Քրիստոս աշխարհ եկաւ որպէսզի մարդկութիւնը փրկութեան առաջնորդի. եկաւ որպէսզի մարդ արարածը նոր կեանք ունենայ եւ այդ կեանքն ունենայ առաւել լեցունութեամբ եւ լիութեամբ, սակայն այդ կեանքը ունենալու համար հարկ է իր պատգամները եւ յորդորները, խօսքերը եւ թելադրութիւնները նկատի ունենալ եւ ապրել դրանցով, որպէսզի կարողանանք արժանի լինել իր մեզի խոստացած երկնքի արքայութեան»: Նա յաւելեց.-«Մենք բոլորս կոչւած ենք հետեւելու Քրիստոսի խօսքերին յատկապէս այս օրերին երբ դժբախտաբար աշխարհը չարացել է եւ մարդիկ հեռացել են Աստծուց եւ դրա համար իրենց կեանքը վերածւում է մութ խաւարային կեանքի իսկ երբ մարդ հետեւում է Քրիստոսի խօսքերին եւ լսում է Աստծու պատգամը նա այն ժամանակ ինքնիրեն երջանիկ ուրախ եւ բախտաւոր է զգում»:

Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին, իր ուրախութիւնն ու հայրական գնահատանքի եւ օրհնութեան խօսքը ուղղեց պարմանուհիներին եւ նրանց ծնողներին, ովքեր նախանձախնդրօրէն եկել էին մասնակից դառնալու օրւայ արարողութեան եւ հաղորդւելու օրւայ խորհրդով եւ աղօթեց, որ պարմանուհիների ձեռքերում վառւած մոմերի լոյսը նաեւ իր հոգեւոր իմաստով լուսաւրէ նրանց միտքը, սիրտը եւ հոգին:

Արարողութեան աւարտին բոլոր եկեղեցիներում, մասնակից պարմանուհիներին յուշանւէրներ տրւեցին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ