Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՒԱՅ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Հայոց առաքելական եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը՝ Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ հաղորդութեան խորհրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց Ապրիլի 6-ին։

Այս առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ յաւուր պատշաճի արարողութիւն։

Յետմիջօրէին, նախագահութեամբ Սրբազան Հօր սկսւեց Ոտնալւայի կարգը, որին իրենց մասնակցութիւն էին բերել Քրիստոսի 12 առաքեալները խորհրդանշող, համայնքիս երիտասարդ խաւի ներկայացուցիչները:

Ս. Սարգիս եկեղեցում արարողութեան նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իսկ Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը՝ Սրբ. Թարգմանչաց եկեղեցում եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ Անթիլիասից քաղաքս հիւրաբար գտնւող Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին ասաց.-«Ոտնալւայի արարողութիւնը մեր եկեղեցու եւ ինչուչէ նաեւ Քրիստոնէական եկեղեցու ամենաիմաստալից, ամենախորհրդալից եւ յուզիչ արարողութիւններից մէկն է, Քրիստոսը Ոտնալւայի կարգով խոնարհութեան, ծառայութեան, մաքուր եւ սուրբ ապրելու օրինակը տւեց մեզ, որովհետեւ այն ինչ որ այստեղ Ս. խորանի վրայ կատարւեց գործնական արտայայտութիւնն է Քրիստոսի այն խօսքին, որ ասում է «Սէրը կեանք է եւ սիրով ապրւած կեանքը խոնարհութեան եւ համեստութեան խորհրդանշան է»: Քրիստոս իր աշակերտների ոտքերը լւանալուց յետոյ ասաց.-«Գիտէ՞ք, թէ ինչ արեցի ձեզ։ Դուք ինձ Վարդապետ եւ Տէր էք կոչում. եւ ճիշտ էք անում, որովհետեւ այդպէս ե՛մ. Ես լւացի ձեր ոտքերը, դուք պարտաւոր էք նաեւ միմեանց ոտքերը լւանալ.
Ես ձեզ մի օրինակ տւեցի, որպէսզի դուք էլ միմեանց անէք այն ինչ որ ես ձեզի արեցի»:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում ընդգծեց քրիստոնէութեան հասկացողութեան մէջ սիրոյ առանցքային կարեւորութիւնը: Նա յայտնեց.-«Յովհաննէս Պլուզ վարդապետը ասում է.-«Սէրը երկնքի արքայութեան բանալին է»: Այսինքն երբ մեծ սիրով լեցուն կեանք ունենք, մենք Աստծոյ պատւէրը եւ խօսքերը կը գործադրենք եւ այդ խօսքերից իւրաքանչիւրը կը լինի սանդուխտ, որ մէզ պիտի առաջնորդի դէպի երկինք»: Առաքեալն ասում է.-«Սէրը Աստծուց է եւ սէրը Աստծոյ մօտ է. Նա ով սիրում է՝ Աստւած իր մէջ է եւ ինքը՝ Աստծոյ մէջ. Որովհետեւ նա ով Քրիստոսն ունի իր մէջ նա ունի խաղաղութեան, ազնւութեան եւ համեստութեան հոգին: Սէրը Աստւած է, Սէրը Աստծոյ մօտ է եւ Աստւած սէր է»:

Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին, իր ուրախութիւնը եւ գոհունակութիւնը յայտնեց երիտասարդ խաւի ներկայացուցիչներին, ովքեր յանձն առին սուրբ խորանի վրայ նմանօրինակ քրիստոսի 12 առաքեալների իրենց ոտքերի լւացման արարողութեան մասնակցելու եւ յայտնեց, որ այսօր բոլոր եկեղեցիներում, եկեղեցական հայրերը քրիստոսի օրինակով իրենք էլ ծունկի են գալիս մեր երիտասարդների առաջ եւ լւանում են իրենց ոտքերը եւ Աստծուց հայցում են օրհնութիւն, շնորհ եւ իմաստութիւն, որպէսզի կարողանան իրենց կեանքը աստւածահաճ ընթացքով ապրել:

Սրբազան Հայրն աղօթեց, որ Աստւած ինքն իր օրհնութեամբ բոլորի կեանքը դարձնի աստւածահաճ եւ առաջնորդի դէպի խաղաղութիւն եւ դէպի երազների եւ տեսիլքների իրականացում:

Աւագ Հինգշաբթի երեկոյեան մեր եկեղեցիներում կատարւում է Խաւարման կարգ, որը Քրիստոսի մատնութեան և չարչարանքների յիշատակն է: Սոյն արարողութեան մասնակիցները ունկնդրում են Աւետարանից եօթ ընթերցումներ, որոնք բովանդակում են Գէթսեմանիի պարտէզում Քրիստոսի աղօթքը, Յուդայի մատնութիւնը, Յիսուսի յանձնումն ամբոխին, ձերբակալութիւնը, չարչարանքները, խաչելութիւնը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացութիւնն ու զղջումը:

Այս առիթով նաեւ, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ յաւուր պատշաճի արարողութիւն։ Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իսկ Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը՝ Սրբ. Թարգմանչաց եկեղեցում եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ քաղաքս հիւրաբար գտնւող Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին ասաց.-«Այս պահն իմաստալից այն պահերից է, երբ մենք վերապրում ենք Քրիստոսի երկրաւոր կեանքի վերջին հանգրւանը եւ վկան ենք լինում այն վերաբերմունքին որ մարդկւթիւնը ունեցաւ աշխարհին, որպէս փրկիչ աշխարհ եկած Քրիստոսի նկատմամբ: Աստւած այնքան սիրեց աշխարհը որ նոյնիսկ իր միածին որդուն ուղարկեց, որպէսզի նա, ով հաւատայ իրեն փրկւի եւ յաւիտենական կեանք ունենայ: Աստւածորդին աշխարհ եկաւ, որպէսզի մեզ փրկութեան առաջնորդէր. եկաւ ցոյց տալու համար մեզ այն ճանապարհը, որից գնալով, մենք պիտի ժառանգենք երկնքի արքայութիւնը. եկաւ աշխարհ իբրեւ լոյս՝ խաւարը մեր կեանքից վերցնելու. Եկաւ, որպէսզի մարդ արարածին առաջնորդի դէպի յաւիտենական կեանք. եկաւ իր կեանքը, որպէս փրկագին տալու եւ իր արեան յեղումով խաչի վրայ մեզի նոր կեանք շնորհելու եւ վերջապէս Նա եկաւ նոր կեանքի խոստումով եւ այդ խոստումը արժեց Իր կեանքը»:

Սրբազան Հայրը շարունակեց.-«Մարդկային կեանքի ամենաողբերգական պատմութիւնն է սա, երբ մենք ականատես ենք լինում Աստւածորդու աշխարհ գալու ի խնդիր մեր փրկութեան եւ մենք անտարբեր ոչ միայն հալածում ենք նրան, այլեւ մահւան ենք դատապարտում: Երկու պատկերների արանքում ենք՝ մի կողմից Աստւածային անհուն սէրը եւ միւս կողմից մարդկութեան ատելութիւնը, հալածանքը, չարչարանքը, խաւարն ու տգիտութիւնը եւ այդ բոլորը արդիւնք է մարդ արարածի մեղաւորութեան, անգթութեան եւ մահկանացու բնութեան Քրիստոսից Աստծուց հեռացած լինելու իրողութեան»:
Սրբազան Հարը յայտնեց, որ այսօր եկեղեցիներում հաւաքւել ենք վերապրելու այն տառապանքը, որ մենք պատճառեցինք մեր Տիրոջ եւ միեւնոյն ժամանակ հայցելու Իր ներողամտութիւնը, այնպէս ինչպէս ինքը խաչի վրայ իրեն խաչ հանողների համար աղօթեց ասելով.-«Հայր ներիր սրանց, որովհետեւ չգիտեն ինչ են անում»:

Սրբազան Հայրը յաւելեց.-«Այսօրւայ հսկումի արարողութեան խորհրդաւոր պահը այն պահն է երբ մենք բոլորս իբրեւ մարդ արարածներ մեր հոգում ծունկի պիտի գանք իր խաչի առաջ եւ հայցենք իր օրհնութիւնն ու առաջնորդութիւնը մեր կեանքի մէջ: Դժւար է պատկերացնել, որ Նա ով տիեզէրքի տէրն էր՝ առանձին լքւած իր ամենամօտիկ շրջապատից: Իր առաքեալները, որոնք երեք տարիներ շարունակ իր հետ էին եւ ականատեսն էին եղել Իր հրաշագործութիւնների՝ Իրեն ուրացան ու միակ էակը, որ իր միտքը եկաւ Իր մայրն էր եւ բացագանչեզ՝ Ո՞ւր ես մայր իմ»:

Սրբազան Հայրը յայտնեց, որ հիմա մենք էլ, որպէս ժողովուրդ դիմում ենք Աստւածամօր՝ Ո՞ւր ես մայր իմ. ո՞ւր ես չե՞ս տեսնում մեր չարչարանքներն ու տառապանքը Քո հաւատակից մայրերի եւ քոյրերի, որոնք Արցախում աւելի քան հարիւրեօթ օր է շրջափակւած են եւ դատապարտւած են առանձնութեան: Ո՞ւր ես չե՞ս տեսնում տառապանքը քո այն ժողովրդի, որի փրկութեան համար քո զաւակը աշխարհ եկաւ եւ աշխարհին նոր կեանք տւեց: Չե՞ս տեսնում թէ ինչպէս ոխակալ թշնամին ուզում է մեզնից խլել այն կեանքը, որ դու ես շնորհել մեզ: Մենք աղաչում ենք եւ հայցում Քո բարեխօսութիւնը՝ Քո միածին խաչեալ Որդու խաչի առաջ, որպէսզի մեր ժողովրդին շնորհէ ամենատարրական իր իրաւունքը՝ ազտօրէն ապրելու, շնչելու եւ աշխատելու:

Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին յայտնեց.-«Եկէք միասնաբար աղօթենք եւ մեր աղօթքի մէջ յիշենք մեր ժողովրդին, որտեղ որ կան՝ բայց յատկապէս Արցախում՝ մահւան եւ կեանքի տառափպանքի մէջ եղող մեր ժողովրդին ու հայցենք Աստծուց Իր առաջնորդութիւնը, օրհնութիւնը եւ պահպանութիւնը» Ամէն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ