Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ-ԿԱՐԳ ԹԱՂՄԱՆ

Աւագ Ուրբաթը Յիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելութեան, մահւան ու թաղման յիշատակութեան օրն է: Այդ օրը առաւօտեան շատ կանուխ եկեղեցիներում կատարւում է Խաչելութեան կարգ, որի ընթացքում կարդացւում են Յիսուսի` Պիղատոսի մօտ տարւելու, Գողգոթայի վրայ խաչւելու, մահւան, արեւի խաւարման աւետարանական հատւածները:

Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ նախատօնակի արարողութեան ընթացքին «Թաղման կարգ» է կատարւում, երբ Յիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ դրւում է եկեղեցու դասում ի տես հաւատացեալ ժողովրդի։

Աւագ Ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան:

Այս օրւայ առիթով ուրբաթ թւականիս ապրիլի 7-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում, առաւօտեան տեղի ունեցաւ կարգ չարչարանցի, եւ երեկոյեան կատարւեց Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի կարգ թաղման արարողութիւնը եւ հաւատացեալ ժողովուրդը նկատառելի թւով հաղորդակցւելով օրւայ խորհրդին, իր յարգանքը մատուցեց Տիրոջ գերեզմանը խորհրդանշող կառոյցին:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցում հոգեպարար արարողութեանը նախագահեց եւ յաւուր պատշաճի հաւատաւոր ժողովրդին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իսկ Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը կրօնական արարողութիւնը նախագահեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Ս. Սարգիս եկեղեցում արարողութիւնը նախագահեց Անթիլիասից քաղաքս հիւրաբար գտնւող Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին անդրադառնալով օրւայ խորհրդին ասաց, որ Քրիստոսը մարդկութեանը դէպի փրկութիւն առաջնորդելու նպատակով եկաւ մեր այս աշխարհը։ Նա շարունակելով իր խօսքը ասաց՝ որ կարգ թաղման արարողութիւնը, որպէս գերագոյն սիրոյ խորհրդանիշ մեզ յիշեցնում է մեր նմանին համար անձնազոհութիւնն ու հոգատարութիւնը, որը ինքնին արգասիքն է Տիրոջ ուսուցումների պասկը հանդիսացող սիրոյ պատւիրանին․ «Սիրեցէ՛ք միմեանց ինչպէս Ես ձեզ սիրեցի»: Ապա անդրադառնալով սիրոյ առաքեալ Յովհաննէս Առաքեալի խօսքին, թէ «Քանի որ Նա սիրեց մեզ, մենք եւս պիտի սիրենք իրար»։

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում ասաց․-«Աստւածաստեղծ մարդը եկել է իր Տիրոջ՝ Իր Աստծոյ թաղման արարողութեան մասնակից լինելու։ Ինչպիսի ողբերգութիւն․ Նա, Ով ստեղծեց տիեզերքը եւ ինչ որ կայ նրա մէջ. Նա, Ով տիեզերքը օժտեց ամէն տեսակ բարիքներով ու օրհնութիւններով. Նա, որ եղաւ լոյս եւ ճանապարհ իր ստեղծած արարածներին,այսօր երեկոյեան այս խորհրդաւոր արարողութեան կատարումով կոյս գերեզման է դրւում այնպէս ինչպէս իր ծնունդը կուսական էր՝ Աստւածամօր կոյս արքանդից ելած, այդպէս էլ դրւեց կոյս գերեզմանի մէջ»։ Աւետարանը ասում է Յովսէփ Արիմաթացին գնաց Պիղատոսից խնդրեց Յիսուսի մարմինը: Գեղեցիկ զուգադիպութիւն է ծնունդը եւ թաղումը կուսական իրականութեամբ: Աւագ շաբաթւայ այս տօնակատարութիւնը ու մանաւանդ վերջին արարքը՝ թաղումը մեզ մղում են, որ մտածենք մեր անձի մաքրութեան մասին։ Մահն աշխարհ եկաւ Ադամի մեղանչումով, բայց Քրիստոսը մահացաւ մեր մեղքերի եւ ոչ թէ Իր մեղքերի համար․ Հետեւաբար այսօրւայ արարողութեան գլխաւոր իմաստներից մէկը այն է, որ մենք, որպէս մեղաւոր էակներ մեր միջից մեղքը դուրս վանենք, մենք մեր սրտում Տիրոջ առաջ ծունկի գանք, եւ հայցենք Նրա ներողամտութիւնը, ինչպէս Ինքը աղօթեց Իր Հօրը եւ ասաց․«Հայր ներիր նրանց,որովհետեւ չգիտեն թէ ինչ են անում»: Մենք էլ այսօր ծնկի եկած հայցում ենք ոչ թէ միայն Իր ներողամտութիւնը նաեւ գութը եւ ողորմածութիւնը։

Սրբազան Հայրն իր քարոզի աւարտին ասաց.-«Մենք բոլորս կոչւած ենք Քրիստոսով վերանորոգել մեր կեանքը: Պօղոս առաքեալը ասում է.-«Ով Քրիստոսին ընդունում է, նոր արարած է դառնում»: Հետեւաբար, այսօր այս խորհրդաւոր թաղման մասնակցելով, մեր ներսիդին պիտի թաղենք այն բոլոր երեւոյթները, որոնք մեզ հեռացնում են մեր առաքելութիւնից ու կոչումից, որպէսզի նորոգւենք եւ նոր մարդ դառնանք»:

Վերջում Սրբազան Հայրը Աստւածածմայ Աւետման տօնի առիթով, շնորհաւորեց հայ մայրերի եւ ընդհանրապէս եւ ընդհանրապէս հայ կնոջը, իրենց մաղթելով երջամկաբեր եւ օրհնեալ կեանք: Սրբազան Հայրը նաեւ ասաց, որ իր ֆէյսբուքեան էջում, յատուկ գրութեամբ անդրադարձել է Աստւածածնայ Աւետման տօնին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ