Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցը ոգեկոչող Կենտրոնական յանձնախումբը հանդիպում է ունեցել մարզամշակութային միութիւնների հետ

Հաշււած օրեր են մնացել Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 108-րդ տարելիցին, եւ իր աշխատանքներն է շարունակում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանք կոչւած Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցը ոգեկոչող Կենտրոնական յանձնախումբը:

Ապրիլի 11-ին, Կենտրոնական յանձնախումբն ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբում, Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետեանը բացատրութիւններ ներկայացրեց կատարւած աշխատանքների մասին, որից յետոյ միութիւնների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ծրագրերը, առաջարկութիւնները եւ տեսակէտները: Հանդիպման ընթացքում կարեւորւեց բոլոր միութիւնների միութենականների ներկայութիւնը թէ՛ Ապրիի 24-ի օրւայ միջոցառումներին, եւ թէ՛ միութիւններում կազմակերպւող ծրագրերին:

Լուրը՝ «Ալիք»-ից