Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Տարին թումանեանական է: Կրթական խորհուրդը պարբերաբար անդրադարձ կունենայ Ամենայն հայոց բանաստեղծի կեանքին եւ գործունէութեանը

Ամենայն հայոց բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրը՝ փետրւարի 19–ը, 2008 թւականից ի վեր, ՀՀ Գրողների միութեան եւ ՀՀ Կառավարութեան որոշմամբ Հայաստանի Հանրապետութիւնում հռչակւել է գիրք նւիրելու օր:

երականգնւել է մի շատ գեղեցիկ եւ կարեւոր սովորոյթ: Այս Տօնը բազմախորհուրդ է. այն յիշեցնում է մեզ, որ պէտք է ճանաչենք գրքի արժէքը, եւ եթէ ոչ յահաճախ, գոնէ տարւայ մէջ մէկ անգամ միմեանց գիրք նւիրենք:

Ընդհանրապէս, տօնի նպատակն է ընթերցանութեան եւ գրքի նկատմամբ սէրը փոխանցել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականութեանն ու հոգեւոր-մշակութային արժէքներին։

Թեհրանի հայկական բոլոր դպրոցներն էլ անմասն չմնացին Գիրք նւիրելու օրւան, Յովհաննէս Թումանեանի ծննդեանը նւիրւած միջոցառումներից: Եւ քանի որ տարի Թումանեանական է հետեւաբար ամբողջ տարւայ ընթացքում իրականացւելու են տարբեր ձեռնարկներ եւ ծրագրեր:

Գիրք նւիրելու օրւայ խորհրդին համահունչ իրականացւեցին տարբեր աշխատանքներ՝ նկարչութիւններ, հեքիաթասացութիւններ, բեմականացումներ, այցելութիւններ գրադարաններ, Թումանեանի պատկերով կրծքանշանների կրում, ընթերցասէր աշակերտների կողմից հնչեցին գրքին եւ գիտելիքին նւիրւած բանաստեղծութիւններ եւ թումանեանական տողեր՝ բազմիցս ընդգծելով օրւայ խորհուրդը: Նրան միմեանց գրեր նւրեցին համոզւած լինելով, որ գիրքն է ամենալաւ նւէրը: Գիրք նւիրելու գեղեցիկ աւանդոյթը տարեցտարի աւելի է ամրապնդւում մեր դպրոցներում:

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ